«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի շուկայում արտառոց թանկացում չկա, Նոր տարվա շեմին տավարի միսը, որի գինն արդեն բարձրացել է, որոշ չափով էլի կթանկանա։ «Տավարի մսի գինը բարձրացել է մոտ 300 դրամով, հիմա խոզի ու ոչխար մսի գինն էլ կբարձրանա: Գլխաքանակը պակասել է շատ խիստ, չկա նաեւ անասնակեր: Բռնում ու արագ մորթում են: Խոտը չորանում է, մարզպետարանները կերի կուտակումը չեն կարողանում կազմակերպել, արդյունքում՝ անասուններին դնում են դանակի տակ։ Ժամանակին համակցված կերեր եւ՛ Հայաստանում ենք պատրաստել, եւ՛ ստացել ենք Ռուսաստանից: Այդպիսով թե՛ քաշն էր ապահովվում, թե՛ կաթնատվությունը: Ուղղակի այսօր դա ֆերմերների համար դժվար է, իսկ Կառավարությունն էլ իր գործը պատշաճ չի կատարում: Երեւանի «Համակցված կերերի գործարանը» դեռ կա, այստեղ այդ ամենը կարելի է կազմակերպել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը: Նշենք, որ հայաստանյան շուկայում տավարի միսը՝ ոսկորով, արժե 3350 դրամ, տավարի աղացած միսը՝ 3290 դրամ: Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե հնդկաձավարի գինը սեպտեմբերից բարձրացել է՝ Հրաչ Բերբերյանը նշեց, որ գուցե շատ չնչին ու աննկատելի: Քաղաքացիների հետ մեր զրույցից պարզվեց, որ, եթե նախորդ տարիներին որակյալ հնդկաձավարի գինը 800-ի սահմաններում էր տատանվում, ապա այսօր 820-910 դրամ է: Ի դեպ՝ Հայաստանում սպառվող հնդկաձավարի գերակշիռ մասը ներմուծվում է Ռուսաստանից, եւ տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վերջին ամիսներին ռուսական արտադրության հնդկաձավարի գինը բարձրացել է 20-25 տոկոսով: Այս տարվա հոկտեմբերին մեկ կիլոգրամ հնդկաձավարի մեծածախ գինը Ռուսաստանում հատել է 40 ռուբլու շեմն այն պարագայում, երբ նախորդ տարվա նույն ամսին կազմել է 24–24.1 ռուբլի։ Իսկ ֆերմերները թանկացումը պայմանավորել են այս տարվա ցածր բերքատվությամբ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03