Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կարծում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը «շատ ավելի վատն է», քան Ռիչարդ Նիքսոնը՝ ասելով, թե նա պետք է հեռանա Սպիտակ տնից, եթե մտահոգվում է ԱՄՆ-ի մասին։ «Դա իսկապես տխուր է»,- ասել է Փելոսին CBS-ի հարցազրույցում՝ Թրամփին անվանելով «ինքնակոչ», որի խելքի բանը չէ գլխավոր հրամանատարի պաշտոնը։ «Ես նկատի ունեմ, որ այն, ինչ արել է նախագահ Թրամփը, շատ ավելի վատ է, քան այն, ինչ արեց Ռիչարդ Նիքսոնը։ Ինչ-որ պահի Ռիչարդ Նիքսոնը, մտահոգվելով երկրի մասին, ընդունեց, որ դա չի կարող շարունակվել»,- ասել է նա ԱՄՆ միակ նախագահի մասին, որը հրաժարական է տվել։ «Այս ամենի հետ կապված են այնքան իրավախախտումներ»,- նշել է նա՝ խոսելով Ուկրաինային կաշառելու մեղադրանքների հետաքննության մասին, որպեսզի հետաքննություն սկսվեր նախկին փոխնախագահ Ջո Բայդենի դեմ։ Նիքսոնը հրաժարական է տվել 1974 թվականին Ուոթերգեյթի սկանդալի պատճառով, Դեմոկրատական կուսակցության կենտրոնակայան թափանցելու հետ կապված։ «Երբ խոսքը վերաբերում է Միացյալ Նահանգների Սահմանադրության խախտմանը, ինչը խափանում է մեր ազգային անվտանգությունը, սպառնալիքի տակ դնում մեր ընտրությունների ազնվությունը, վիրավորում նախագահի երդումը պաշտոնն ստանձնելիս, ապա խոսքը իմփիչմենթի մասին է»,- ասել է Փելոսին։ «Խոսքը մեր դեմոկրատիայի մասին է, որը գտնվում է սպառնալիքի տակ այդ նախագահի պատճառով»։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55