ARM | RUS |

«Մեկ Հայաստան» կուսակցության հայտարարությունը` 2020 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ

19.11.19 | 17:07

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հարցը։ Քննարկման արդյունքում կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ։ « «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հիմնական հարցադրումը, որը հետաքրքրում է հասարակական և քաղաքական լայն շրջանակներին, այն է, թե արդյոք բյուջեն հեղափոխական է, թե ոչ: Կամ, առավել պատկերավոր ասած, արդյոք ներկայացված բյուջեն արտացոլում է տնտեսական հեղափոխություն իրականացնելու վերաբերյալ Կառավարության հանձնառությունը և խոստումը: Անշուշտ, դժվար է պատասխանել այդ հարցին ոչ թե այն պատճառով, որ բյուջեի նախագծում արտացոլված մակրոտնտեսական և հարկաբյուջետային ցուցանիշները հնարավորություն չեն տալիս միանշանակ գնահատականներ հնչեցնել դրա վերաբերյալ, այլ այն պատճառով, որ «տնտեսական հեղափոխություն» բառակապակցությունը հստակ պարզաբանված չէ ոչ միայն մասնագիտական շրջանակների, այլ նաև Կառավարության պատասխանատուների կողմից: Այն, մեր խորին համոզմամբ, շրջանառության մեջ է դրվել հասարակության կոնկրետ շերտերի մանիպուլյացիայի համար որպես ականջահաճո մի արտահայտություն, այլ ոչ թե թիրախային նպատակ կամ տեսլական: Պատահական չէ նաև այն, որ բուն բյուջետային փաստաթղթում այդ արտահայտությունն օգտագործված չէ, չնայած պետական պաշտոնյաների կողմից տարբեր ամբիոններից դրա պարբերական հիշատակումներին: Այս առումով, Կառավարության կողմից հայտարարվող տնտեսական հեղափոխության տակ պետք է հասկանալ տնտեսության համակարգային փոփոխություններին ուղղված արմատական բարեփոխումների իրականացում` տնտեսական զարգացման նպատակով: Եվ հենց այս տեսանկյունից էլ պետք է դիտարկել բյուջեի նախագիծը: Արձանագրենք, որ անցած մեկուկես տարում նման բարեփոխումներ ոչ միայն չեն իրականացվել, այլ նաև դրանց հիմնական ուղղությունների վերաբերյալ մոտեցումներ և մշակված հայեցակարգեր չկան: Տնտեսական քաղաքականությունն իրականացվում է նախկինում ձևավորված օրենսդրական դաշտի շրջանակներում, ինստիտուցիոնալ համակարգը նույնն է և ընդամենը հռչակվել է պայքար կոռուպցիայի, հովանավորչության և մենաշնորների դեմ` առանց դրանց ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման և համապատասխան մեխանիզմների ներդրման: Այժմ անդրադառնանք բյուջեի հիմքում դրված հիմնական մակրոնտեսական ցուցանիշներին, որոնց վերլուծությունը հնարավորություն կտա գնահատականներ ձևավորել դրանց հնարավոր աննախադեպության և հեղափոխականության վերաբերյալ: 1. 2020 թվականին տնտեսական աճը կանխատեսվում է 9 տոկոսի չափով 2019 թվականին սպասվող 6.3 տոկոսի դիմաց: Այն ավելի ցածր է, քան 2017 և 2018 թվականներին հանրապետությունում գրանցված և 2019 թվականին ակնկալվող ցուցանիշները` համապատասխանաբար 2.6. 0.3 և 1.4 տոկոսային կետով: 2017 թվականին հանրապետությունում տնտեսական աճը կազմել է 7.5 տոկոս, իսկ 2018 թվականին 5.2 տոկոս: Այսինքն, կանխատեսվող տնտեսական աճն ամենևին էլ աննախադեպ չէ գոնե վերջին երեք տարիներին հանրապետությունում գրանցված ցուցանիշի համեմատությամբ: Իսկ եթե նկատի առնենք նաև այն իրողությունը, որ 2000-ական թվականներին հանրապետությունում մի քանի տարի անընդմեջ գրանցվել է երկնիշ թվով տնտեսական աճ, ապա աննախադեպ և հեղափոխական տնտեսական աճի մասին խոսակցությունները կդառնան լրիվ ավելորդ: Ընդ որում, այս առումով գոյություն ունի ևս մեկ ուշագրավ հանգամանք: Համաձայն 2020-2022 թվականների միջին ժամկետ ծախսերի ծրագրի, «օբյեկտիվորեն, առանց լրացուցիչ ջանքի ներդրման, մեր երկրի տնտեսական աճի պոտենցիալը գնահատվում է մոտ 4.5% և մեծ հավանականությամբ՝ առկա ռիսկերի կառավարելի միջակայքում մնալու դեպքում, ՀՀ տնտեսական աճը կլինի մոտ 4.5%»: Այլ խոսքով, 2020 թվականին կառավարության ջանքերը տնտեսական աճի ապահովման առումով կարելի է գնահատել 0.4 տոկոսային կետի շրջանակներում, ինչն, անշուշտ, հարիր չէ հեղափոխական կառավարությանը և չի կարող գնահատվել բավարար: Եվ Փաշինյանի այն մոտեցումը, որ «մի քիչ ցածր դնում ենք, բարձր թռնում ենք», ոչ տեղին է, ոչ էլ արդարացված: Պետական բյուջեն կանխատեսումների վրա հիմնված փաստաթուղթ է, որի իրատեսությունից է կախված բյուջետային մուտքերի ապահովումն ու ծախսերի իրականացումը: Ընդ որում, բյուջետային կանխատեսումների իրատեսության ապահովումը ոչ միայն առողջ տրամաբանության, այլ նաև բյուջետային օրենսդրության պահանջն է: ՀՀ բյուջետային համակարգի հիմքում դրված սկզբունքներից է բյուջեների իրատեսության սկզբունքը, որն օրենքով սահմանվում է որպես համապատասխան տարածքի (երկրի, համայնքի) զարգացման կանխատեսման և դրա հիման վրա բյուջետային մուտքերի և ելքերի հաշվարկման իրատեսություն: Հետևաբար, ի սկզբանե սահմանել ցածր շեմ, հետագայում այն գերակատարելու և հերոսանալու ակնկալիքով, ոչ միայն չունի արդարացում, այլ նաև չի բխում գործող օրենսդրության գաղափարախոսությունից և բյուջետային պլանավորման տրամաբանությունից: 2.Հետհեղափոխական շրջանում շոշափելի փոփոխություններ չեն արձանագրվել նաև հանրապետության տնտեսության ճյուղային կառուցվածքում: Մինչդեռ, տնտեսության դիվերսիֆիկացիան պետք է դառնար կառավարության քաղաքականության հիմնական թիրախներից մեկը, ինչի մասին բազմիցս հայտարարել է նաև Փաշինյանը: Սակայն 2020 թվականին չի խախտվելու վերջին տարիներին ձևավորված ավանդույթը և տնտեսական աճի հիմնական մասն ապահովվելու է ծառայությունների ոլորտի և, մասնավորապես, հանգստի ու զվարճանքների սիրահարների հաշվին: Այսպես կոչված հեղափոխական բյուջեում չկան և չեն նախատեսվում կոնկրետ քայլեր և գործողություններ տնտեսության ճյուղային կառուցվածքի փոփոխության ուղղությամբ և տնտեսական աճի կառուցվածքի բարելավման ուղղությամբ: Տնտեսական աճի ապահովումը Կառավարության համար դարձել է գերնպատակ, առանց դրա որակի վրա ուշադրության սևեռման: Մինչդեռ, այն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար միջոց է տնտեսական զարգացում ապահովելու համար: Հանրապետությունում իրականացվելիք տնտեսական քաղաքականությունը պետք է ուղղված լինի ոչ միայն տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովմանը, այլ նաև դրա որակի բարելավմանը: 3. Բյուջետային աննախադեպ ցուցանիշների ներկայացման ժամանակ, մեր կարծիքով, ոչ պատահականորեն, կիրառվում է ևս մեկ մանիպուլյատիվ միջոց և 2020 թվականի ցուցանիշները համեմատվում են ոչ թե 2019 թվականի, այլ 2018 թվականի ցուցանիշների հետ` առավել շոշափելի և հեղափոխական փոփոխությունների արձանագրման նպատակով: Կարծում ենք, նման մոտեցումը չունի ոչ միայն մասնագիտական հիմնավորվածություն, այլ նաև խաթարում և աղավաղում է հնարավոր գնահատականների օբյեկտիվությունը: 4. Հեղափոխական բյուջեի կարևոր բնութագրիչներից մեկը պետք է հանդիսանար ներդրումների աճը: Դեռևս վարչապետ ընտրվելիս Փաշինյանը բառացիորեն հայտարարում էր, որ «այս օրերին սփյուռքի հազարավոր գործարարներ շունչները պահած սպասում են Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների հանգուցալուծմանը և որեւէ կասկած չունեմ, որ ժողովրդի թեկնածուի վարչապետ ընտրվելու պարագայում միլիարդների ներդրումներ են հոսելու դեպի Հայաստան, տասնյակ հազարավոր աշխատատեղեր են ստեղծվելու, միլիոնավոր հայեր ներգաղթելու են Հայաստան՝ իրենց ու իրենց զավակների ապագան կապելով հայրենիքի հետ: Այսօր պատասխանատու ասում եմ, որ տասնյակ զանգեր եմ ստանում սփյուռքի հաջողակ, մեծահարուստ գործարարներից, ովքեր ասում են, որ օր առաջ գալու են և Հայաստանում ներդրումներ են անելու։ Մարդիկ կան, որ միլիոններ և միլիարդներ են աշխատել, բայց Հայաստանում ներդրում չեն անում ոչ թե նրա համար, որ Հայաստանը ռիսկային գոտի է, այլ, որովհետև նրանք չեն ուզում այս իրականության հետ, այսինքն՝ 20 օր առաջ գոյություն ունեցած իրականության հետ առնչվել։ Մեր տնտեսությանը սպասվում է թռիչքաձև զարգացում ոչ թե կառավարության ինչ-որ ֆոկուսի, կախարդական փայտիկի, այլ կոնկրետ հայկական սփյուռքից ներդրումների ներհոսքի հաշվին»։ Այս խոսքերից 1.5 տարի անց հանրապետությունում ներդրումների ոլորտում պատկերը տխուր է, խոստումները` չիրականացված, իսկ ակնկալիքները` չարդարացված: Մասնավորապես, եթե 2018 թվականին ներդրումներ/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 22.4 տոկոս, ապա 2019 թվականին այն եղել է 22.3 տոկոս, իսկ 2020 թվականին ակնկալվում է 22.9 տոկոսի չափով: Նման պատկերը, անշուշտ, վկայում է ոչ թռիչքաձև աճի, ոչ էլ հեղափոխական փոփոխությունների մասին: Եթե առաջնորդվենք մակերեսային դատողություններով, ապա կարելի է եզրակացնել, որ Փաշինյանի կողմից մատնանշված անձինք չեն վստահում նաև այս իշխանությանը: Իսկ ավելի խորը վերլուծելու պարագայում ակնհայտ կդառնա, որ երկրի ներդրումային գրավչությունը նվազեցնող և ներդրումների հոսքին խանգարող պատճառներն ավելի խորն են ու համակարգային, քան պատկերացնում էին թավշյա հեղափոխակաները: Տնտեսությունն այս մեկուկես տարում չի ձևավորել այնպիսի մրցակցային առավելություններ, որոնք կխթանեին ներդրումների ներհոսքին: Ակնհայտ է, որ ներդրումների իրականացումը պայմանավորված է ոչ թե ներդրողներին ուղղված հրավերներով, այլ տնտեսական զարգացման հստակ ռազմավարության, պետական արդյունավետ ինստիտուտների, օրինականության, ինչպես նաև երկրի ներդրումային գրավչության բարձրացման արդյունավետ քայլերի առկայությամբ: 4. Տնտեսական հեղափոխության գլխավոր արդյունքներից և ձեռքբերումներից մեկը պետք է հանդիսանար ստվերային տնտեսության ծավալների կրճատումը, որն իր արտացոլումը կստանար բյուջետային եկամուտների կազմում հարկերի համարժեք ավելացմամբ: Մինչդեռ, 2020 թվականին հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշը կկազմի ընդամենը 22.6 տոկոս, ընթացիկ տարվա ծրագրային և 2018 թվականի փաստացի 22.3 և 20.9 տոկոսի դիմաց: Ընթացիկ տարվա համեմատ հարկեր/ՀՆԱ ցուցանիշի 0.3 տոկային կետով ավելացումը բնավ չի խոսում ստվերային տնտեսության կրճատման շեշտակի ծավալների մասին: Ընդ որում, բյուջեի նախագծում հաշվի առնված չեն առաջիկա տարում սպասվող մի շարք ռիսկեր, որոնք ի հայտ գալու դեպքում բացասաբար կանդրադառնան ինչպես կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշի, այնպես էլ ակնկալվող բյուջետային մուտքերի վրա: Մասնավորապես, 2020 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության կապակցությամբ զգալիորեն բարձրանալու են երրորդ երկրներից ներմուծվող մի շարք (մոտ 800) ապրանքների (այդ թվում՝ նաև առաջին անհրաժեշտության) ներմուծման մաքսատուրքերը: Ակնհայտ է, որ դա կհանգեցնի մի շարք ապրանքների գների բարձրացմանը: Եթե դրան էլ ավելացնենք օդում պտտվող լուրերը գազի թանկացման հավանականության մասին, ապա առաջիկայում սպասվում է սոցիալական առանց այն էլ բարդ վիճակի խորացում: Եվ հիմա հարց է ծագում: Կառավարությունն ինչպես է պատրաստվում հնարավոր թանկացումներին, պատրաստվում է թե ոչ: Համենայնդեպս, դեռևս գոնե բյուջեի նախագծով չեն նախանշվում նման մտադրություններ ու ծրագրեր: Եվ այս պարագայում, երբ հայտարարություններ են հնչում հանրապետությունում եկամտային հարկի դրույքաչափի նվազեցմամբ պայմանավորված աշխատավարձի /իսկ ավելի ճիշտ` տնօրինվող եկամտի/ աճի մասին, ապա ավելի ազնիվ կլիներ, եթե դրան զուգահեռ հայտարարվեր նաև, որ դա վերաբերելու է միայն 150000 դրամից բարձր աշխատավարձ ստացողներին, ովքեր համեմատաբար առավել բարվոք սոցիալական պայմաններում են գտնվում: Իսկ մինչև 150000 դրամ ստացողները, որոնք կազմում են հանրապետությունում գրանցված մոտ 610 հազար վարձու աշխատողների շուրջ 65 տոկոսը, որևէ փոփոխություն չեն զգալու: 6. Եվ վերջապես, տնտեսագիտության մեջ բնակչության բարեկեցության մակարդակը գնահատվում է ոչ թե կառուցվող կամ հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությամբ, ոչ թե ընթացագետի մոտ այցելությունների հաճախականությամբ կամ գյուղմթերքների տեղափոխման ժամանակ ավտոմեքենայի վերև ներքև թռնելու հետևանքով փչացող մրգերի ու բանջարեղենի քանակությամբ, այլ այնպիսի հիմնարար ցուցանիշներով, ինչպիսիք են մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, գործազրկության մակարդակը, միջին աշխատավարձը և այլն: Հետևաբար, անհրաժեշտ էր բնակչության կյանքի որակի փոփոխությունները հիմնավորել ու ապացուցել վերը նշված ցուցանիշներից գոնե մի քանիսի հեղափոխական ու թռիչքաձև փոփոխություններով, այլ ոչ թե պատկերավոր ու մանիպուլյատիվ, բայց միաժամանակ նաև հիմնազուրկ, բայց ականջահաճո նկարագրություններով»:


Արթիկի ճանապարհներին և Լանջիկի հատվածում բուք է

Արթիկի ճանապարհներին և Լանջիկի հատվածում բուք է

19:16

«Փարաքար համայնքի նախկին ղեկավարի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 2 անձի մասով». Քննչական կոմիտե

«Փարաքար համայնքի նախկին ղեկավարի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի...

19:06

Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ

Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ

18:03

Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը

Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի...

17:39

«Վեոլիա ջուրը»՝ Բաբաջանյան 129 շենքի բակում ստեղծված իրավիճակի մասին

«Վեոլիա ջուրը»՝ Բաբաջանյան 129 շենքի բակում ստեղծված իրավիճակի...

17:19

Դատավճիռների շուրջ 70 %-ը վերաբերում է տրանսպորտային հանցագործություններին. Բաբայան

Դատավճիռների շուրջ 70 %-ը վերաբերում է տրանսպորտային հանցագործություններին....

17:03

«Եկեք տղավարի էս հարցը լուծենք». քրեական ենթամշակույթի համար կանայք պակաս հասանելի են, քան տղամարդիկ. Փաշինյան

«Եկեք տղավարի էս հարցը լուծենք». քրեական ենթամշակույթի համար կանայք պակաս հասանելի են, քան...

16:46

Դավիթ Համբարձումյանի գործով վերաքննիչ դատարանի նիստը հետաձգվել է մեկ շաբաթով

Դավիթ Համբարձումյանի գործով վերաքննիչ դատարանի նիստը հետաձգվել է մեկ...

16:29

2026թ. մայիսի 25-ից մեկնարկելու են Երևան-Կազան-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը

2026թ. մայիսի 25-ից մեկնարկելու են Երևան-Կազան-Երևան երթուղով կանոնավոր...

16:09

Երևան-Երասխ-Մեղրի ճանապարհին ավազով բարձված բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել

Երևան-Երասխ-Մեղրի ճանապարհին ավազով բարձված բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և...

15:52

Վերաքննիչ դատարանը մերժել է Արշակ Սրբազանի կալանքի դեմ բողոքը. նա կմնա կալանքի տակ. Բաբայան

Վերաքննիչ դատարանը մերժել է Արշակ Սրբազանի կալանքի դեմ բողոքը. նա կմնա կալանքի տակ....

15:35

Արթիկում տան մուտքի բետոնե ծածկը փլուզվել է քաղաքացու վրա, նա տեղում մահացել է

Արթիկում տան մուտքի բետոնե ծածկը փլուզվել է քաղաքացու վրա, նա տեղում մահացել...

15:14

Դեռահասների շուրջ 12%-ը համացանցային խնդրահարույց խաղերի ռիսկի տակ է

Դեռահասների շուրջ 12%-ը համացանցային խնդրահարույց խաղերի ռիսկի տակ...

14:45

Ուշացած արդարադատություն չպիտի լինի, այն մերժված է, հետևողական եմ դատավորների քայլերին․ ԲԴԽ նախագահ

Ուշացած արդարադատություն չպիտի լինի, այն մերժված է, հետևողական եմ դատավորների քայլերին․ ԲԴԽ...

14:23

Վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրհետապնդումը դադարեցնելու դեպքերով բացասական դինամիկա եմ տեսնում. Վարդապետյան

Վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրհետապնդումը դադարեցնելու դեպքերով բացասական դինամիկա...

14:13

Եղվարդում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավnրներից Հնդկաստանի 34-ամյա քաղաքացին մաhացել է

Եղվարդում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավnրներից Հնդկաստանի 34-ամյա քաղաքացին...

13:38

2025-ի 11 ամիսներին 1524-ով քիչ երեխա է ծնվել. բնական հավելաճը կազմել է 6 228 մարդ

2025-ի 11 ամիսներին 1524-ով քիչ երեխա է ծնվել. բնական հավելաճը կազմել է 6 228...

13:19

Եթե տիրադավների և նրանց միացած հոգևորականների՝ եկեղեցին «բարեփոխելու» ձգտումն անկեղծ լիներ, չէին սպասի իշխանության ցուցումներին. Սուրեն Մանուկյան

Եթե տիրադավների և նրանց միացած հոգևորականների՝ եկեղեցին «բարեփոխելու» ձգտումն անկեղծ լիներ, չէին...

13:08

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 31, զոհվել՝ 6 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 31, զոհվել՝ 6 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

12:49

Էն կարմիր լույսը, որ մեր փողոցներում վառում է, լեգիտիմության խնդիր ունի, որովհետև պարզ չի, իսկ ով է որոշել, որ էդ կարմիր լույսը հենց տենց պետք է վառի. Փաշինյան (Տեսանյութ)

Էն կարմիր լույսը, որ մեր փողոցներում վառում է, լեգիտիմության խնդիր ունի, որովհետև պարզ չի, իսկ ով...

12:23

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55