Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչներն ահազանգում են, որ թափառող շների ոհմակը երեկ՝ նոյեմբերի 18-ին 197-րդ դպրոցի շրջակայքում հարձակվել է դպրոցահասակ երեխաների վրա։ Քաղաքացիներին թափառող կենդանիների հարձակումից պաշտպանելու նպատակով՝ տարեսկզբին Երևանի քաղաքապետարանը ստեղծեց «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը՝ վերջինիս հատկացնելով 149 միլիոն դրամ գումար։ Որքանով է արդյունավետ ՀՈԱԿ-ի աշխատանքը, եթե դեռ քաղաքում տեսանելի են կատաղած շների ոհմակները, որոնք ամեն վայրկյան կարող են հարձակվել մարդկանց վրա։ Թեմայի շուրջ զրուցեցինք քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ։ «ՀՈԱԿ-ը հիմնականում աշխատում է ահազանգերով։ Այսինքն՝ քաղաքացիները ահազանգում են, որ այսինչ հասցեում շների կուտակում կա, և աշխատողները մոտենում են տվյալ տարածքին»,- մեզ հետ զրույցում նշեց քաղաքապետարանի մամուլի խոսնակը։ Վերջինիս խոսքով, մինչ այսօր ստերջացվել և կատաղության դեմ պատվաստվել է շուրջ 2500 շուն։ Թեև Հակոբ Կարապետյանն ասաց, որ ՀՈԱԿ-ի աշխատակիցները գնում են ահազանգերի հետքերով, մեր խմբագրություն զանգահարած քաղաքացիներից մեկը նշում է, որ իր ահազանգից մի քանի օր հետո նամակ է ստացել, թե ՀՈԱԿ-ի աշխատակիցները իրենց կմոտենան, սակայն այդպես էլ չեն մոտեցել։ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աշխատակիցները ահազանգից 2-3 օր հետո գնում են նշված հասցեով. «ՀՈԱԿ-ը շտապ օգնության ծառայություն չունի, որ ահազանգից հետո մեքենան շտապ օգնության նման բարձրանա էդ հարցով։ Ահազանգը ստանում ենք, ասում են, որ իրենց բակում կան չվնասազերծված թափառող շներ, դա գրանցվում ա մեր մոտ, և հերթով մոտենում ենք նշված հասցեներին։ Էդպես օրական շուրջ 20 զանգ ենք ստանում, ու 2 օրվա ընթացքում մոտենում ենք։ Առաջ տևում էր շաբաթներ՝ կապված զանգերի քանակի հետ»։ Մեր դիտարկմանը, որ այդ 2 օրերի ընթացքում շների ոհմակը կարող էր վնասել մարդկանց, Արմեն Բեգոյանը արձագանքեց՝ իհարկե կա վտանգ. «Պայմանականորեն մենք բարձրանում ենք 9-րդ մասիվ, և էդ ընթացքում մեզ զանգում և ասում են, որ Աջափնյակում նորից ինչ-որ ագրեսիվ վարքագիծ ունեցող շան խնդիր կա։ Իսկ մենք 2 մեքենա ունենք»։ Հարցին, թե կենդանաբանական այգում 3 կենգուրու և 3 մուֆլոն հոշոտած շները նույնպե՞ս ստերջացվել են, Արմեն Բեգոյանը նշեց, որ կենդանաբանական այգին իրենց է փոխանցել 10-11 շուն։ Ի դեպ, կենդանաբանական այգու տարածած հայտարարությունում նշվում էր, որ շները, ամենայն հավանականությամբ, Նոր Նորքից են եկել։ «Կոնկրետ 9-րդ Մասիվում մենք 30 անգամ եղել ենք, բայց էլի չվնասազերծված՝ այսինքն չստերջացված և կատաղության դեմ չպատվաստված շներ մնացել են»,-ասաց նա։ Հավելենք, որ, ըստ Արմեն Բեգոյանի ներկայացրած տվյալների, Երևանում կան գրեթե 4000 թափառող շներ, որոնցից 2400-ը՝ ստերջացված և կատաղության դեմ պատվաստված են։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01