ԱՄՆ-ում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի եւ Հարվարդի համալսարանի գիտնականները ԴՆԹ-ում հազվագյուտ մուտացիաներ են գտել, որոնք պատասխանատու են սրտի կանգից առողջ մարդկանց հանկարծամահության համար: Այս մասին հայտնում է MedicalXpress պարբերականը: Մասնագետները պարզել են սրտի հանկարծակի կանգից մահացած 600 մարդու ԴՆԹ-ի նուկլեոտիդային հաջորդականությունը, եւ դրանք համեմատել են հսկիչ խմբի 600 պացիենտների տվյալների հետ: Գիտնականներին այս կերպ հաջողվել է որոշել 15 գենետիկ տարբերակներ, որոնք այդ պրոցեսում առանցքային դեր ունեն: Հետազոտողներն ուսումնասիրել են նաեւ միջին տարիքի 4525 մեծահասակների գեները, որոնք սիրտ-անոթային հիվանդությունների որեւէ նշան չեն ունեցել, եւ 41 մարդու մոտ հայտնաբերել են ախտածին ԴՆԹ, որը կապված է սրտի կանգի եւ դրա հետեւանքով մահվան հետ: Այս խմբում սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահվան հավանականությունը ավելի քան 3 անգամ բարձր էր: Գիտնականների խոսքով՝ գեներում ճակատագրական փոփոխություններն ընդհանուր առմամբ հանդիպում են մեծահասակների 1 տոկոսի շրջանում, որոնց մոտ որեւիցե ախտանշաններ չեն գրանցվում: Գիտնականների տվյալներով՝ սրտի հանկարծակի կանգից ամեն տարի մահանում է 220 հազար մեծահասակ, որոնց մեծամասնությունը սիրտ-անոթային համակարգի հետ կապված ոչ մի խնդիր չի ունեցել:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01