Նախատեսվում է Հայաստանում մինչեւ 2024 թվականը կառուցել 300-ից մինչեւ 400 ՄՎտ հզորությամբ արեւային էլեկտրակայաններ, որոնք կապահովեն երկրի պահանջի 10 տոկոսը: Այս մասին նոյեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը: Նրա խոսքով՝ այսօր վերականգնվող էներգետիկայի ոլորտն ավելի հասանելի է դառնում, եւ Հայաստանի Կառավարությունը համապատասխան քաղաքականություն է վարում, ինչը դրսեւորվել է «Մասրիկ-1» 55 ՄՎտ հզորությամբ արեւային էլեկտրակայանի կառուցման նախագծի իրականացման մեջ, որի ֆինանսական արդյունքների ամփոփումը կիրականացվի մինչեւ դեկտեմբերի 16-ը, որից հետո մրցույթում շահած ընկերությունը կայանը կկառուցի 2 տարում: «Բացի «Մասրիկ-1»-ից նախատեսվում է եւս 5 արեւային էլեկտրակայանների կառուցում՝ 120 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: Համապատասխան հետազոտությունների անցկացումից հետո կհայտարարվի միջազգային մրցույթ: Դրանցից ամենամեծ կայանը կլինի Թալինում՝ ընդհանուր մինչեւ 75 ՄՎտ հզորությամբ: 2018 թվականի կեսին կառուցվել է 9 արեւային էլեկտրակայան՝ մինչեւ 1 ՄՎտ հզորությամբ: Կառուցման փուլում են եւս 25 կայաններ՝ մինչեւ 5 ՄՎտ հզորությամբ»,- նշեց նա՝ հավելելով, որ ՀԾԿՀ-ն վերջին տարում ընդհանուր 200 ՄՎտ հզորությամբ արեւային կայանների կառուցման լիցենզիա է տրամադրել, եւ ընդհանուր 105 ՄՎտ հզորությամբ կայանները հիմա կառուցման փուլում են: Վարդանյանը պարզաբանեց, որ 1990-ական թվականներից Հայաստանում սկսել է մշակվել օրենսդրական բազա փոքր ՀԷԿ-երի կառուցման համար, եւ այսօր երկրում դրանք 186-ն են՝ 280 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։ «Բացի այդ, կառուցման փուլում են եւս 35 փոքր ՀԷԿ-եր՝ 60 ՄՎտ ընդհանուր հզորությամբ»,- ավելացրեց փոխնախարարը։ Անդրադառնալով «Հայաստանի էլեկտրացանցեր» ներդրումային ծրագրին՝ պաշտոնյան պարզաբանեց, որ այն հաշվարկված է 2018-2027 թվականների արդիականացման համար՝ 700 մլն դոլար գումարով, եւ կապված չէ վերականգնվող էներգիայի ռեսուրսների հետ։ Նշենք, որ «Մասրիկ-1» կայանի հզորությունը թույլ կտա ամեն տարի արտադրել մինչեւ 120 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա։ Ներդրումների ակնկալվող գումարը կազմում է մոտ 50 մլն դոլար։
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55