Հնէաբաններն ուսումնասիրել եւ նկարագրել են գիտությանը նախկինում անհայտ բնաջնջված մոտ 91 մլն տարեկան ծովային գիշատչի տեսակ, որի նույնականացումը հաջողվել է ԱՄՆ տարածքում հայտնաբերված քարացած ատամներով, փոխանցում է RG-ն: Հետազոտությունը հրապարակման են պատրաստում Journal of Vertebrate Paleontology գիտական ամսագրում, իսկ հակիրճ ներկայացվել է Phys.org պորտալում: Խոսքը պեղածո շնաձկան մասին է, որի քարացած մնացորդները հայտնաբերվել էին դեռեւս 2010 թվականին Կանզաս նահանգի ռանչոներից մեկում: Այդ ժամանակ հետազոտողների տրամադրության տակ էր հայտնվել քարացած մնացորդների մի ամբողջ հավաքածո, որը ներառում էր 134 ատամ, 61 ող եւ աճառների ու թեփուկների 23 հատվածներ: Գիտնականները նախապես ենթադրել էին, որ ոչ ամբողջական եւ գլխատված կմախքը պատկանում է Cretodus crassidens անհայտ տեսակի ներկայացուցչի՝ բնաջնջված շնաձկան, որն առաջին անգամ հայտնաբերվել է Անգլիայում, այնուհետեւ հանդիպել է նաեւ Հյուսիսային Ամերիկայի տարածքում: Սակայն մանրակրկիտ հետազոտությունը ցույց է տվել, որ գտնված ոչ մի ատամը չէր համապատասխանում Cretodus crassidens-ի ներկայացուցիչներին հատուկ ատամների ձեւին: Հետազոտությունը ցույց է տվել, որ ծովային այս հրեշը նախկինում գիտությանն անհայտ էր: Նոր տեսակն անվանել են Cretodus houghtonorum: Այն անմիջապես մտցվել է դինոզավրերի դարաշրջանի առավել խոշոր կենդանիների ցուցակի մեջ: Ողերի վերլուծությունը թույլ է տվել հաշվել, որ այս հնագույն շնաձկների մարմնի երկարությունը անցել է 5 մետրից, իսկ դրանցից ամենախոշորները հասել են մինչեւ 7 մետրի: Ընդ որում՝ Cretodus houghtonorum-ները բավականին խոշոր էին ծնվում: Հետազոտության հեղինակների գնահատմամբ՝ ծնվելիս դրանց մարմի երկարությունը կազմում էր մոտ 1,2 մետր: Այս էակներն ապրել են 144-ից մինչեւ 66 մլն տարի առաջ: Գտնված քարացուկի տարիքը գնահատված է մոտ 91 մլն տարեկան: Հետազոտողների կարծիքով՝ սա բավականին դանդաղաշարժ շնաձուկ էր: Այն պատկանել է Lamniformes խմբին, որը ներառում է ժամանակակից մեծ սպիտակ եւ վագրային շնաձկներին: Ի դեպ, պեղումներ կատարելիս գտնվել են մի քանի քարացած ատամներ եւ լողակի 2 քարացած հատվածներ, որոնք պատկանել են հիբոդոնտոակերպ ջոկատից կռճիկավոր ձկներին: Սա մատնացույց է անում այն, որ Cretodus houghtonorum գիշատիչները որսացել են ավելի մանր շնաձկներին եւ նրանց մերձավոր ազգականներին:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15