ՀՀ կառավարությունը բազմիցս հայտարարել է և, կարծում եմ, նաև գործով ապացուցել է, որ նոր Հայաստանում տնտեսական գործունեության դաշտն ազատականացված է և բաց։ Այս մասին այսօր «Արդյունավետ մրցակցության ապահովումը թվայնացվող աշխարհում» թեմայով համաժողովում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Ըստ նրա՝ այսօր պետական մակարդակով հովանավորվող մենաշնորհներ չկան և չեն կարող լինել, և տնտեսավարողները կարող են զբաղվել իրենց նախընտրած գործունեությամբ: Տիգրան Ավինյանի խոսքով՝ ազատ և բարեխիղճ մրցակցության ապահովումը գործող կառավարության առաջնահերթություններից է, իսկ մրցակցությունը, իր հերթին, տնտեսության շարժիչ ուժը, ինչը նպաստում է տնտեսական աճին և խթանում նորարարությունը: «2018 թվականի քաղաքական վայրիվերումների գործընթացում 5.2% տնտեսական աճի ցուցանիշը, և 2019 թ-ին այդ նույն ցուցանիշի 7% լինելը խոսում է հենց այն մասին, որ այս ուղղությամբ իրականացվել են խորքային փոփոխություններ»,- ընդգծեց Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ունի կարևոր առաքելություն՝ խրախուսել ազատ և մրցակցային շուկաները։ Ըստ փոխվարչապետի՝ յոթ ամիսների ընթացքում ՏՄՊՊՀ-ի կատարած աշխատանքը միանշանակ նպաստել է, որ այդ առաքելությունն ի կատար ածվի։ Մասնավորապես, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կան դրական զարգացումներ և դաշտում հայտնվում են նոր խաղացողներ, փոքրացել է նաև գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների մասնաբաժինը շուկայում։ «Արձանագրում ենք նաև, որ դեռևս որոշ շուկաներում կան խնդիրներ և, կարծում եմ, որ խնդիրների հիմնական հատվածին լուծումներ տալու համար ՏՄՊՊՀ-ի գործիքակազմը բավարար է»,- ասաց Տիգրան Ավինյանը։ Փոխվարչապետը կարևորեց նաև միջազգային համագործակցությունը՝ մասնավորապես ԵԱՏՄ-ի շրջանակում, և հույս հայտնեց, որ լավ հիմքերի վրա դրված այս գործընկերությունը հետագայում էլ ավելի կընդլայնվի և կխորանա։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01