Հայաստանում հունվար-սեպտեմբեր ամիսներին զբոսաշրջային այցելությունները 14,4 տոկոսով աճել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նշված ժամանակահատվածում Հայաստան է այցելել 1 մլն 459 հազար 152 զբոսաշրջիկ: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով, թվերը խոսում են զբոսաշրջության ոլորտում դինամիկ զարգացման մասին: «Զբոսաշրջության ոլորտում վերջին տարիների գրանցված ցուցանիշները վկայում են, որ մենք գործ ունենք կայուն զարգացման հետ: Սա շարունակական է, մենք տևական ժամանակ, բացի 2015 թվականից, ունեցել ենք կայուն աճ: Այս տարի նույնպես ունենք, և սա արդյունք է մեր վարած պետական քաղաքականության, հասարակական, մասնավոր հատվածի ջանքերի»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասել է Մեխակ Ապրեսյանը: Դեպի Հայաստան կայուն զբոսաշրջային հոսք առկա է Ռուսաստանից, այն շարունակում է առաջնային տեղում մնալ, Իրանից կա շարունակական աճ: Նման միտում նկատվում է Եվրոպայից, ԱՄՆ-ից, Չինաստանից: Հետաքրքիր զարգացումներ կան ասիական, արաբական, լատինամերիկյան երկրներից: Նա կարևոր է համարել հայաստանյան շուկա նոր ավիաընկերություններ ներգրավելու քաղաքականությունը՝ ընդգծելով, որ այն կնպաստի դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքի ավելացմանը: Հայաստանը փակ սահմանների պատճառով զբոսաշրջային շուկային հասնելու խնդիր ունի, այդ իմաստով մրցունակ ավիափոխադրողներ ունենալը խիստ կարևոր է: «Այս գործում մի բան կցանկանայի շեշտադրել, որ Հայաստան մուտք գործող ավիափոխադրողներն իրենց ուղղությունը ընտրեն դեպի Գյումրի: Այստեղ օդի տուրքի հարց չկա, այնտեղ թռիչքներն ազատված են այդ տիպի հարկերից: Զբոսաշրջության նպատակներից մեկը նպաստելն է տարածքային համաչափ զարգացմանը, մենք արդեն տեսնում ենք Գյումրիում իրականացվող ծրագրերի արդյունքները, հետևաբար այդ ուղղությամբ պետք է ակտիվացնել աշխատանքը»,-ասել է Մեխակ Ապրեսյանը: Զբոսաշրջային հոսքի ավելացմանը զուգահեռ, նախկին պաշտոնյան առաջնային է համարել ենթակառուցվածքների բարելավումը՝ ճանապարհների բարեկարգումը, կահավորումը, երթուղիների թողունակության մեծացումը, տրանսպորտային հարցերի կարգավորումը, հյուրանոցային օբյեկտների ավելացումը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01