Իսրայելի վարչապետ, «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն առաջարկել է «Կախոլ-Լավան» կենտրոնամետ դաշինքի ղեկավար Բենի Գանցին վերսկսել կոալիցիա ստեղծելու մասին բանակցությունները սեպտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքների հիման վրա։ Ավելի վաղ կենտրոնամետների ղեկավարը երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինին էր վերադարձրել կառավարության ձեւավորման մանդատը, քանի որ խնդիրը չէր կարողացել լուծել իրեն օրենքով հատկացված 28 օրվա ընթացքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Ես պատրաստ եմ վերադառնալ բանակցություններին՝ միասնության կառավարություն ստեղծելու նպատակով։ Իսրայելին հարկավոր է միասնության կառավարություն՝ պետության անվտանգությունն ապահովելու համար՝ ի կատարումն ժողովրդի կամքի»,- վարչապետի՝ Գանցին ուղղված բառերը մեջբերում է The Times of Israel թերթը։ Սեպտեմբերի 17-ի ընտրություններից հետո առաջինը կառավարություն ստեղծել փորձեց Նեթանյահուն, բայց դա նրան չհաջողվեց, ինչից հետո վերադարձրեց մանդատը Ռիվլինին իր 28-օրյա ժամկետի ավարտից 2 օր առաջ։ Այժմ, Գանցի անհաջողությունից հետո, նոյեմբերի 21-ից սկսվում է օրենքով նախատեսված 21-օրյա շրջանը, որի ընթացքում Քնեսեթի (խորհրդարանի) 120 պատգամավորից յուրաքանչյուրը կարող է փորձել հավաքել 61 խորհրդարանականի ստորագրություն, որպեսզի հենց նրան նախագահը հանձնարարի կոալիցիա կազմավորել։ Իսրայելի Kan պետական ռադիոն նշում է, որ պատմության մեջ առաջին անգամ է ազգային քաղաքական համակարգը հայտնվել նման վիճակում։ Եթե հավակնորդը, որը կարող է լինել ցանկացած խորհրդարանական, ներառյալ Նեթանյահուն եւ Գանցը, կարողանա հավաքել անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ երեք շաբաթվա ընթացքում, նրան կտրամադրվի 14 օր՝ վերջին անգամ փորձելու ստեղծել կառավարություն սեպտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքների հիման վրա։ Եթե այդ փորձը հաջողությամբ չպսակվի կամ ոչ ոք չհավաքի բավականաչափ ստորագրություններ, Քնեսեթը ինքնաբերաբար կցրվի, իսկ Իսրայելում 90 օր հետո առաջին երեքշաբթի օրը (մոտավորապես մարտի 10-ին) տեղի կունենան երկրորդ կրկնակի ընտրությունները. ընտրատեղամասերը կբացվեն 12 ամսվա մեջ երրորդ անգամ։
09:36
09:19
09:02
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15