MAGIC» պատկերային մթնոլորտային չերենկովյան դիտակների համակարգը առաջին անգամ գամմա-բռնկումից (Gamma-ray Bursts) գրանցել է գերբարձր էներգիաների ֆոտոնններ: Գամմա-բռնկումները կարճատև հզոր ճառագայթման աղբյուրներ են, որոնք առաջանում են հեռավոր գալակտիկաներում մեծ զանգվածով աստղերի պայթյունից կամ նեյտրոնային աստղերի միաձուլումից:
ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից հայտնում են, որ այս գրանցումը բոլորովին նոր պատկերացում է տալիս գամմա-բռնկումներում տեղի ունեցող ֆիզիկական պրոցեսների մասին, որոնք առայժմ անհայտ են: Հետազոտության արդյունքները երկու հոդվածների տեսքով հրապարակվել են հեղինակավոր «Nature» ամսագրում:
«Nature» ամսագրում տպագրվում են ժամանակակից ամենակարևոր գիտական հետազոտությունների և հայտնագործությունների վերաբերյալ հոդվածներ, ամսագիր, որի 2018թ. ազդեցության գործակիցը կազմում է 43.1:
Հունվարի 14-ին GRB 190114C գամմա-բռնկման առաջացումից 50 վայրկյան անց այն ուսումնասիրվել է «MAGIC» hամագործակցության Լա Պալմայում տեղադրված երկու 17 մետրանոց պատկերային մթնոլորտային չերենկովյան դիտակներով: Առաջին տասնյակ վայրկյանների ընթացքում գրանցված տվյալների մշակման արդյունքները ցույց են տալիս, որ գրանցված ֆոտոնների էներգիան հասնում է տեռաէլեկտրոն-վոլտի (ՏէՎ), այսինքն, նրանց էներգիան գերազանցում է տեսանելի լույսի ֆոտոնների էներգիան տրիլիոն անգամ: Այդ ժամանակահատվածում GRB 190114C-ից ճառագայթած ֆոտոնների լուսատվությունը 100 անգամ գերազանցում էր ՏէՎ տիրույթում գրանցված ամենապայծառ աղբյուրի՝ խեցգետնաձև միգամածության լուսատվությանը, ինչի հետևանքով GRB 190114C գամմա բռնկումը դառնում է ՏէՎ տիրույթում ֆոտոնների ճառագայթման ռեկորդային պայծառ աղբյուր:
Առաջին անգամ «MAGIC» համագործակցության կողմից GRB 190114C գամմա բռնկումից ՏէՎ ֆոտոնների գրանցումից հետո այն մանրամասն ուսումնասիրվել է տասնյակ դիտակներով, ինչի արդյունքում ստացվել է նրա ճառագայթման ամբողջական պատկերը ռադիոյից մինչև ՏԷՎ էներգետիկ տիրույթներում: Օպտիկական տիրույթում ուսումնասիրությունները թույլ են տվել պարզել, որ այս գամմա բռկումը առաջացել է գալակտիկայում, որից լույսը մեզ է հասնում 4.5 միլիարդ տարվա ընթացքում:
«MAGIC» միջազգային համագործակցության լիիրավ անդամ են ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպությունը և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան: «MAGIC» միջազգային համագործակցության տարեկան գիտաժողովը տեղի է ունեցել Երևանում սույն թվականի հունիսի 24-ից 28-ը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01