Կառավարության որոշմամբ բավարարվել է «Նյուպլաստ» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:
Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության համար (ք. Երևան)։ Արդեն իսկ իրականացվել է շուրջ 3 մլրդ դրամի ներդրում գործարանի հիմնադրման և հզորությունների ընդլայնման համար: Նախատեսվում է իրականացնել 200 մլն դրամի ներդրում հումքի և նյութերի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 65 աշխատատեղ:
Ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 200,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 935.4 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 63.7 մլն դրամ:
Տիգրան Ավինյանն ընդգծել է որոշման ընդունման կարևորությունը և նշել, որ այն միտված է գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացմանը: «Գյուղատնտեսական մեր ծրագրերը միտված են Հայաստանի Հանրապետությունում ոռոգման համակարգերի արդիականացմանը: Նմանատիպ համակարգերի արտադրությունը կնպաստի այդ ոլորտում ավելի դրական արդյունք արձանագրելուն»,- նշել է փոխվարչապետը:
Գործադիրի որոշմամբ մաքսատուրքի ազատման արտոնությունից կօգտվի նաև «Թրեյդ էքսպորտ» ՓԲԸ-ն: Ընկերությունը գործունեություն է ծավալելու Երևանում՝ էլեկտրոնային հաշվիչների արտադրության ոլորտում՝ իրականացնելով 500 մլն դրամի ներդրում: Ներկայումս առկա է 6 աշխատատեղ, նախատեսվում է ստեղծել ևս 50 նոր աշխատատեղ` 153,000 դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալը տարեկան կկազմի մոտ 16.4 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.8 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 285 մլն դրամ:
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
10:49
10:19
09:53
09:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44