Սույն թվականի ապրիլի 2-5 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայից հետո Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ջանքեր գործադրել վերջնականապես խափանելու հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և այն տեղափոխելու ռազմական հարթություն: Դրա մասին են վկայում 1994 թ. մայիսի 12-ին կնքված հրադադարի եռակողմ համաձայնագիրը միակողմանիորեն չեղարկելու՝ ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում Ադրբեջանի կողմից ձեռնարկված փորձերը: Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը դիմում է արդեն ավանդական դարձած խարդախության և մեքենայությունների պրակտիկային՝ փորձելով մեղքը դնել հայկական կողմի վրա և դրանով իսկ խուսափել պատերազմ սանձազերծելու համար պատասխանատվությունից:
Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ ԼՂՀ, Ադրբեջանի և Հայաստանի միջև 1994 թ. մայիսին 12-ին անժամկետ կնքված համաձայնագիրը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միակ իրական ձեռքբերումը: Հենց այս համաձայնագրի շնորհիվ է հիմք դրվել խաղաղ բանակցություններին և պայմաններ ստեղծվել հակամարտության արդարացի և վերջնական լուծմանն ուղղված միջնորդների գործունեության համար:
Կիսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի տեսակետն առ այն, որ սույն համաձայնագիրը, ինչպես նաև 1995 թ. փետրվարին կնքված համաձայնագիրը հիմք են հանդիսանում հրադադարի և դրա ամրապնդման համար, չափազանց կարևոր ենք համարում միջազգային հանրության և միջնորդ երկրների դիրքորոշումների կոնսոլիդացումը արդյունավետ և անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու հարցում՝ստիպելու Ադրբեջանին հավատարիմ լինել նշված համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորություններին։
ԼՂՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է նշված համաձայնագրերը վերանայելու ադրբեջանական իշխանությունների ցանկացածփորձ՝ այն գնահատելով որպես հերթական պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի բացահայտ մտադրություն, և անհրաժեշտ է համարում 1994 թ. մայիսին հաստատված հրադադարի ռեժիմի լիակատար վերականգնումը։
ԼՂՀ և նրա բնակչության անվտանգության ապահովման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման նպատակով ԼՂՀ իշխանությունները կձեռնարկեն դիվանագիտական և հնարավոր այլ միջոցներ` 1994 թ. մայիսի 12-ի և 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերի լիակատար իրագործումն ապահովելու և Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված հանցագործ սցենարով իրադարձությունների զարգացման հնարավորությունը բացառելու համար։
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33