Հայաստանյան Ամանորը երկրի ամենաուրախ և գեղեցիկ տոնն է, որն իր հետ բերում է ամենանվիրական երազանքների իրականացման նկատմամբ մեծագույն հավատ, հայկական ավանդական կերակրատեսակներով հարուստ տոնական սեղաններ, գունագեղ լույսերով զարդարված փողոցներ ու բնակելի շենքերի պատշգամբներ, փոխադարձ սրտաբուխ շնորհավորանքներ ու բազմաթիվ սպասելի ու անակնկալ նվերներ:
Ամանորյա տոնակատարությունների արարողակարգը շատ ընդգրկուն է՝ սկսած բնակարանների ձևավորումից մինչև տոնական համադամ կերակուրների պատրաստումը: Հայկական ամանորյա լեփ-լեցուն սեղաններից անպակաս են լինում հայկական ավանդական խաղողի տերևներով պատրաստված տոլման, ձավարի, բրնձի, լոբու և սիսեռի խառնուրդից պատրաստված պահքի, ասել է թե՝ պասուց տոլման, ինչպես նաև հատուկ հայկական բաղադրատոմսով մշակված ու պատրաստված խոզաբուդը, տարատեսակ աղցանները, հայկական ծագման անկրկնելի համ ունեցող ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներն ու ըմպելիքները, այդ թվում՝ գինին, կոնյակը, շամպայնը: Չմոռանանք նշել նաև հայ կնոջ արհեստավարժ ձեռքով պատրաստված հայկական արևահամ չրեղենի ու խմորեղենների բազմազան տեսականու մասին, որոնք մշտապես զարմացնում են բոլորին իրենց յուրօրինակ նրբահամությամբ:
Հին հեթանոսական ժամանակներում հայկական նոր տարին նշվել է օգոստոս ամսին և կոչվել է Նավասարդ: Այն հանդիսացել է բերքի տոն, որի ժամանակ մարդիկ ձգտում էին իրենց երախտագիտությունն հայտնել աստվածներին՝ հաջողակ տարվա և առատ բերքի սպասումով: Ամանորյա ճոխ սեղան ձևավորելու ավանդույթը ծագում է հենց այստեղից: Այժմ էլ մարդիկ լիահույս են, որ նոր տարին նույնքան առատ կլինի, որքան իրենց տոնական սեղանը:
Հայաստանում Ամանորին անմիջապես հաջորդում է Սուրբ Ծնունդը. Հայ Առաքելական Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին՝ սկսելով, սակայն, հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ին: Այդ ժամին բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սբ. Պատարագ: Եկեղեցում վառված ճրագներն այդ օրը մարդիկ իրենց հետ տուն են տանում: Սա խորհրդանշում է եկեղեցու օրհնությամբ օժտված աստվածային լույսը: Սուրբ ծննդյան տոնին ևս հայ ընտանիքներում առանձնահատուկ և խորհրդանշական ուտեստներ են պատրաստում՝ չրեղենով և չամիչով համեմված բրնձով փլավ, տապակած կանաչի, տնական գաթա, որոնք, իհարկե, համադրվում են Քրիստոսի արյան գույնը խորհրդանշող կարմիր գինու հետ:
Անշուշտ, Ամանորին և Սուրբ ծննդյան տոներին ուշադրության կենտրոնում մանուկներն են, ովքեր անհամբեր սպասում են Ձմեռ պապիկի նվերներին, տոնական լույսերով ու խաղալիքներով զարդարված տոնածառին և ինչու չէ, համեղ ուտեստներին:
Երևանում յուրաքանչյուր տարի Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մշտապես կազմակերպվում են տոնական միջոցառումներ, համերգներ և մանկական միջոցառումներ, որոնք էլ ավելի են զարդարում տոնական Երևանը և հիանալի տրամադրություն պարգևում բոլորին:
2020 թվականի տարեմուտը ևս Երևանում և Հայաստանում կնշվի մեծ շուքով: Սպասվում են բազմաթիվ ամանորյա հետաքրքիր ծրագրեր:
Այսպիսով, Ձեզ ենք ներկայացնում Նոր տարի և Սուրբ Ծնունդ 2020 միջոցառումների ցանկը.
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44