Ռուսաստանի հետ Վրաստանի առեւտրաշրջանառությունը 2016 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատությամբ ավելացել է 16 տոկոսով՝ մինչեւ 459,6 մլն դոլար: Այս մասին հայտնել է Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայությունը՝ «Սաքստատը»:
Ընթացիկ տարվա 7 ամսում Ռուսաստան վրացական ապրանքների արտահանումն աճել է 119,2 տոկոսով՝ մինչեւ 101,6 մլն դոլար (արտահանման ընդհանուր ծավալի 9,1 տոկոսը), ներմուծումն ավելացել է 15,1 տոկոսով՝ մինչեւ 358 մլն դոլար:
Վիճակագրական ծառայության տվյալներով՝ Ռուսաստանին բաժին է ընկել Վրաստանի ամբողջ արտաքին առեւտրական շրջանառության 7 տոկոսը, ինչի արդյունքում մեկ տարվա ընթացքում նա չորրորդ տեղից երրորդ տեղն է բարձրացել հանրապետության խոշորագույն առեւտրական գործընկերների շարքում՝ Կանադայից (19,9 տոկոս) եւ Թուրքիայից (13,6 տոկոս) հետո:
Վրաստանի առեւտրական գործընկերների առաջին տասնյակում է նաեւ Չինաստանը, Ադրբեջանը, Իռլանդիան, Գերմանիան, Ուկրաինան, Հայաստանը, Իտալիան: ԱՊՀ-ի երկրների հետ հանրապետության առեւտրաշրջանառությունն այս տարվա հունվար-հուլիսին անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ կրճատվել է 11 տոկոսով՝ մինչեւ 1 մլրդ 393 մլն դոլար, Եվրամիության երկրների հետ՝ 3 տոկոսով՝ մինչեւ 1 մլրդ 677 մլն դոլար:
Ընթացիկ տարվա յոթ ամսում Վրաստանի արտաքին առեւտրական շրջանառությունն ավելացել է 17 տոկոսով՝ մինչեւ 6 մլրդ 548,1 մլն դոլար: Արտահանումը կազմել է 1 մլրդ 121,8 մլն դոլար՝ նվազելով 12 տոկոսով, ներմուծումը՝ 5 մլրդ 426,2 մլն դոլար՝ աճելով 25 տոկոսով:
2015 թվականին Վրաստանի արտաքին առեւտրական շրջանառությունը կազմել Է 9 մլրդ 928 մլն դոլար, ինչը 13,3 տոկոսով պակաս Է նախորդ տարվա համեմատությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55