Սեմյոնովկա գյուղում երկու օր առաջ բռնկված անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը մարվել է: Նոյեմբերի 21-ին ժամը 17:40-ին մարվել է ս.թ. նոյեմբերի 20-ին ժամը 21:31-ին Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում բռնկված հրդեհը: Ամբողջությամբ այրվել է անասնագոմը (մոտ 1000 քմ) և մոտ 3400 հակ անասնակեր. սատկել է 70 ընտանի կենդանի: Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին, ժամը 21:31-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 22:06-ին հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Ժամը 22:20-ին և 01:07-ին հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս մեկական մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը մեկնել են հրդեհի վայր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 20 փրկարար ծառայող: Ողջ գիշեր իրականացված հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում նոյեմբերի 21-ի առավոտյան ժամը 09:39-ին հրդեհը հաջողվել է մեկուսացնել: Հրդեհի հետևանքով սատկել է մոտ 70 ընտանի կենդանի: Այրվում է մոտ 2300 հակ կուտակած անասնակեր:
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
10:49
10:19
09:53
09:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44