Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները, բռնություն գործադրելով եւ մարմնական վնասվածքներ հասցնելով, բերման են ենթարկել Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Արթուր Բաղդասարյանին: Այս մասին ահազանգեց ուսանողի մայրը` Հրանուշ Փարսյանը: «Իմ տղան էդ ծեծկռտուքի հետ բոլորովին կապ չունի: Երեկ Կայարանից մարդ է ճանապարհել ու Ռոսիայում իջել է ու էդտեղ 6-7 հոգի տղաներ են կանգնած եղել, որոնք մոտեցել են, ուղղակի բարեւել են նրան: Էդտեղ շրջափակում է սկսվել ու 6–րդ վարչության աշխատակիցները, որ քաղաքացիական հագուստով են եղել, իրենք չեն իմացել, սկսել են դիմադրել ու այդ ժամանակ էլ չեն ներկայացել: Իրեն էլ հրել են, գցել են գետին ու մենք ուզում ենք իրավական պետությո՞ւն այսպես կառուցենք»,- ասաց տիկին Հրանուշը: Նա նշեց, որ 3 ժամ շարունակ 6-րդ վարչությունում իր որդուն չեն թողել հեռախոսազանգերին պատասխանել, եւ իրենք չեն իմացել, թե որտեղ եւ ինչ վիճակում է իրենց որդին: Տիկին Հրանուշը պատմեց, որ իր որդուն բերման ենթարկելուց եւ արդեն 6-րդ վարչությունում այնպես են ծեծի ենթարկել, որ նա հիմա վնասվածքներով տանը պառկած է: «Ու հետո պարզաբանում են` շփոթմունք է եղել, բա էդ շփոթմունքի պատասխանը ո՞վ է տալու: Էնպես են հրել, որ ջինսե տաբատը ճղվել է, ծունկը վնասվել է, ոտքի թաթը ուռած է, չգիտեմ հոդախախտ է, թե ինչ է: Սպասում ենք, որ երկուշաբթի օրը բժշկի տանենք ու իմանանք ինչ՝ վիճակում է մեր որդին ու Մարդու իրավունքների պաշտպանին կդիմենք»,- պատմեց տիկին Հրանուշը: Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ըստ Shamshyan,com–ի մի խումբ ուսանողներ ծեծի են ենթարկել 23-ամյա ոստիկանի:
12:23
12:05
11:27
11:08
10:49
10:19
09:53
09:23
09:03
21:03
19:15
18:48
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44