ARM | RUS |

15 տարի շարունակ Ռոբերտ Քոչարյանի մասին հյուսված լեգենդներից մեկը Մեղրիի հանձնման պատմությունն է

25.11.19 | 14:33

5 տարի շարունակ Ռոբերտ Քոչարյանի մասին հյուսված լեգենդներից մեկը Մեղրիի հանձնման պատմությունն է։ Այս պատմությունը սուտ միֆերի, լեգենդների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում. այն ի տարբերություն մյուսների, ընդհանրապես իրականության հետ որեւէ կապ չունի, հորինված է զրոյից, առանց որեւէ իրական տարրի։ Այդ առումով՝ գլուխգործոց է։ 2000-ականներից իշխանությունից հեռացված մարդիկ շրջանառության դրեցին, թե Քոչարյանը պատրաստվում է Մեղրին փոխանակել, մի վարկածով՝ Արցախի, մեկ այլ վարկածով՝ Լաչինի հետ։ Ստի սկիզբը այդպիսին էր։ Հետո չխճճվելու համար փոխվեց ձեւակերպումը, այն դարձնելով անորոշ. Քոչարյանը հանձնում է Մեղրին։ Այս լեգենդի հեղինակային իրավունքը 1998-ին իշխանությունից հեռացված զանգվածն էր։ Բայց առաջին նախագահը շատ լավ հասկանալով, որ նման անհեթեթություն բարձրաձայնելն իրեն չի պատշաճում, լեգենդի տարածման բեռը պատվիրակեց Վազգեն Սարգսյանի մերձավորներին։ Սրանք էլ չընկալելով ծուղակը (նաեւ այն իմաստով, որ դա ուղիղ վերաբերում է նաեւ Վազգեն Սարգսյանին) ստանձնեցին իրենց դերը։ Ստի տարածման առաջամարտիկներից մեկը դարձավ բախտի բերմամբ մի քանի ամիս պաշտպանության նախարարի աթոռին նստած Վաղարշակ Հարությունյանը: Ինչու ոչ նախարար, այլ աթոռին նստած, քանի որ բոլոր լավատեղյակները գիտեն, որ իրականում նախարարը շարունակում էր մնալ Վազգեն Սարգսյանը, իսկ Վաղարշակ Հարությունյանը նրա ամենասովորական օգնականն էր: Իսկ այսօր հեռուստաալիքից հեռուստաալիք, խմբագրությունից խմբագրություն անցնելով, նա վերեւից իջած պատվերի շրջանակում փորձում է հանրությանն ապացուցել, թե իբր Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր հանձնել կամ փոխանակել Մեղրին: Զավեշտը կայանում է նրանում, որ Վաղարշակ Հարությունյանը «Ազատություն TV»-ի բաղձալի հյուրն է։ Պատկերացնո՞ւմ եք ռուսական գեներալն ամերիկյան լրատվամիջոցով քարոզում է, թե Քոչարյանը հանձնում էր Մեղրին։ Ուշադրություն դարձրեք՝ Մեղրին մեր սահմանն է Իրանի հետ։ Ամերիկացիներին դա է հետաքրքիր եւ ամերիկացիների փորացավը հենց դա է։ Այս ամեն ինչից Սկրիպալության հոտ է գալիս։ Անշուշտ, տրամաբանություն ունեցող մարդու համար պարզ է, որ Ռոբերտ Քոչարյանը բոլորից լավ էր հասկանում, որ առանց Մեղրիի Հայաստանը Հայաստան չի լինի, որ կփոխվի ամբողջ աշխարհաքաղաքական դասավորությունը, որ դրանից հետո մենք ոչ թե Արցախը, այլ ամբողջ Հայաստանը կկորցնեինք: Անկասկած, գիտակից մարդիկ հասկանում են, որ նման հարց չի եղել։ Մեղրին Ադրբեջանին փոխանցելու լեգենդը կարելի է հերքել միայն մեկ հակափաստարկով՝ դրանից կտուժեր ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ Իրանը եւ հատկապես Ռուսաստանը, որը դուրս կմղվեր Հարավային Կովկասից, եւ այստեղ գերիշխող ուժը կդառնար Թուրքիան: Հիմա հարց նրանց, ովքեր մինչեւ հիմա պնդում կամ հավատում են, որ Քոչարյանը կարող էր Մեղրին հանձնել. մի՞թե մոռացել եք, թե ինչ ջերմ հարաբերություններ ունեին Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանություններն այն ժամանակ: Մի՞թե Քոչարյանը պատրաստ էր գնալ ինքնակործանման։ Հանուն ինչի։ Մի՞թե պարզ չէր, որ Իրանը երբեք թույլ չէր տա իր տարածքը հյուսիսից եզրավորել թյուքական պետությունների գոտով: Մի՞թե պարզ չէ, որ Մեղրին ստանալուց եւ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելուց հետո Թուրքիան աչք էր դնելու Հյուսիսային Կովկասի վրա: Ակնհայտ է չէ, որ այն մարդը, որը կհամաձայներ նման լուծման, կվերածվեր Ռուսաստանի թիվ մեկ թշնամիներից մեկի: Հիմա հիշեք Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի մինչ այժմ շարունակվող ջերմ հարաբերությունները եւ փորձեք հասկանալ, թե իրո՞ք Ռոբերտ Քոչարյանն ուզում էր հանձնել Մեղրին, թե դա ոմանց մտքի մղձավանջի հետեւանքն է, հրեշավոր լեգենդի սցենար։ Ամիսներ առաջ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Սամվել Բաբայանը շատ հստակ եւ պարզ ասել է, որ որեւէ մեկը չէր պատրաստվում Լաչինի կամ մեկ այլ տարածքի դիմաց Մեղրին հանձնել ադրբեջանցիներին: Այդ տարիներին Սամվել Բաբայանը երկրի ամենատեղեկացված եւ ազդեցիկ մարդկանցից էր։ Իսկ թե ինչ է տեղի ունեցել իրականում, Ռոբերտ Քոչարյանն իր գրքում պատմում է. «2000 թվականի կեսին բանակցային գործընթացը վերսկսվեց: Առավել նշանակալի էր Ալիեւի հետ հանդիպումը Սադարակ գյուղի մոտ՝ Նախիջեւանից ոչ հեռու: Ադրբեջանական կողմը հատուկ բանակցությունների համար կոկիկ դաշտային ճամբար էր կառուցել: Նորից նույն թեման էինք քննարկում՝ ինչպես բաժանվենք: Ես հասկանում էի Նախիջեւանի հետ կապ ունենալու Ադրբեջանի ցանկությունը, բայց առաջարկեցի այլ տարբերակ քննարկել. իսկ եթե Հայաստանի Մեղրու շրջանով անցնող ու Ադրբեջանի երկու մասերը միացնող սուվերեն ճանապարհ տանք Ադրբեջանին: Ալիեւն ասաց, թե չի պատկերացնում դա ինչպես կարելի է անել, ու մենք բանակցությունների մի ամբողջ շարք անցկացրինք այդ հարցով. փորձում էինք հասկանալ ինչպես կարելի է իրականացնել, նման խնդրի լուծման օրինակներ էինք փնտրում այլ երկրների պատմության մեջ, քննարկում էինք, թե ինչպես եւ ինչ ուժերով կարելի է ապահովել ճանապարհի ինքնիշխանությունը, ով է այն պարեկելու: Տեղանքն այնտեղ լեռնային է, ստիպված պիտի 50 կիլոմետր երկարությամբ, գերազանցապես թունելներից ու էստակադաներից բաղկացած ճանապարհ կառուցեինք»: Փաստացի, քննարկվել է Մեղրիով վերգետնյա եւ թունելային ճանապարհ կառուցելու առաջարկ, բայց ոչ երբեք Մեղրին Լաչինով փոխանակելը, ինչպես պնդում են պատմությունն աղավաղողները: Չմոռանանք ամենակարեւորի մասին. եթե իրոք, ինչպես պնդում են Վաղարշակ Հարությունյանը եւ նրան ձայնակցողները, Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում էր հանձնել Մեղրին, ապա ինչու այդ տարբերակից, Ադրբեջանի համար այդ շահավետ տարբերակից ամենավերջին պահին հրաժարվեց Հեյդար Ալիեւը, հենց Քի Վեսթում հրաժարվելով ստորագրել նախապես մշակված փաստաթղթի տակ: Իրականությունն այն է, որ Քի Վեսթում մենք առավել քան երբեւէ մոտ էինք խաղաղության համաձայնագրին։ Հայկակական եւ ադրբեջանական կողմերն ամենամոտը եղել են հենց Քի Վեսթում եւ միայն Հեյդար Ալիեւի որոշման պատճառով այն իրականություն չի դարձել: Երկրորդ նախագահը պատրաստ էր վերցնել պատմական առաքելություն եւ ստորագրել խաղաղության պայմանագիր, ինչը ենթադրում էր երկկողմանի զիջումներ, ինչը ենթադրում էր Արցախի անկախություն, լարվածության թուլացում, զոհերից խուսափում, եւ ինչը որեւէ կերպ չէր առնչվում Մեղրիին։ Լեգենդի հեղինակները ընդդեմ Քոչարյանի գործունեության մեջ արել են շատ վտանգավոր մի բան. նրանք Հայաստանի բոլոր հաջորդ ղեկավարներին դնում են բարոյական կեղծ պրեսսինգի տակ. խուսափել ռեալ բանակցություններից, վախենալ փոխզիջումերի տարբերակների քննարկումներից, քանի որ կա հերթական կեղծ լեգենդի ծուղակում հայտնվելու վտանգը։ Սա բացառիկ վատություն է, որ կարելի էր անել Հայաստանի հանդեպ։ Սրա հիմքում ընկած է մեկ սեւեռում՝ 1996-ի տարբերակը ամենալավն էր։ Հրեշավոր լեգենդի տարածման «աշխատանքային խումբը» նույնն է. Վաղարշակ Հարությունյան, էպիզոդներով՝ Արամ Սարգսյան, Վահան Շիրխանյան, Անդրանիկ Քոչարյան, տարիներ առաջ՝ Պետրոս Մակեյան, «ՀԺ» խմբագիր Նիկոլ Փաշինյան, ցավոք, վարչապետ՝ Նիկոլ Փաշինյան։ Քիվեսթյան բանակցությունները բարդ են եղել, մոտ հաշտության պահին, բայց դրանք տապալվել են Ադրբեջանի կոմղից։ Սա արդեն պատմություն է։ Այդ մասին կա հետաքրքիր հատված Ռոբերտ Քոչարյանի գրքում. «Նիստից հետո ինձ մոտ՝ հյուրանոց եկավ ռուսական համանախագահը՝ Տրուբնիկովը, ու սկսեց համոզել, որ զիջումների գնամ: Ես ասացի. «Սպասեք: Սխալ հասցեով եք եկել: Կա համաձայնեցված փաստաթուղթ, ու ես պատրաստ եմ այն ստորագրել: Աշխատեք Ալիեւի հետ: Եթե համոզեք նրան, ես կստորագրեմ: Ես ոչ մի տեղ չեմ գնում, շատ գեղեցիկ վայր է, ու ես հաճույքով մի քանի օր կանցկացնեմ այստեղ»»: Իսկ թե ինչու Հեյդար Ալիեւը չստորագրեց փաստաթուղթը, ասել է հենց ինքը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած զրույցի ժամանակ: «Նույն երեկոյան՝ ընթրիքին, Ալիեւի ելույթից հետո առաջին անգամ խոսեցի նրա հետ: Հարցրի. «Հեյդար Ալիեւիչ, ինչի՞ համար էր այս ամենը: Լավ, հասկանում եմ, որ մտափոխ եք եղել, բայց այդ դեպքում հրաժարվեիք ուղեւորությունից… Ձեզ անհարմար վիճակի մեջ դրեցիք, ամերիկացիներին էլ հետը: Ինչո՞ւ»: Նա պատասխանեց. «Մտածում էի, որ կկարողանամ: Մինչեւ վերջին պահը համոզված չէի, թե կհրաժարվեմ»: Երկուսիս համար էլ այդ որոշումը շատ բարդ էր լինելու, բայց նրա համար, կարծում եմ, համենայն դեպքս՝ ավելի: Ես հարցրի. «Իսկ ի՞նչ է պատահել»: - «Գիտե՞ս,- ասում է,- երեւի գերագնահատեցի իմ հնարավորությունները, չկարողացա ընտանիքիս համոզել, որ դա անհրաժեշտ է»: Նա պատմեց, որ մեկնելու նախօրեին հավաքվել են բոլոր հարազատներն ու միաձայն սկսել են համոզել, որ հրաժարվի համաձայնագրից: Ասում էին, որ Ալիեւը հիմա ազգային լեգենդ է, եւ ադրբեջանցի ժողովուրդը նրան չի հասկանա, եթե հանձնի Ղարաբաղը. Դա բիծ կդառնա նրա ու ամբողջ ընտանիքի վրա: Ամենահամառը որդին էր եղել՝ Իլհամը, եւ Ալիեւը մեկնելիս նրան խոստացել էր, որ չի ստորագրի համաձայնագիրը: «Ու հասկացա,- ասաց նա,- որ եթե նույնիսկ իմ ընտանիքին չեմ կարողանում համոզել, առավել եւս չեմ կարողանալու համոզել ադրբեջանցի ժողովրդին»: Կա նաեւ այլ իրականություն. Մեղրին «հանձնող» Քոչարյանի ամենաակտիվ ջանքերով 2005-ին որոշում կայացվեց հիմնովին նորոգել Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ռազմավարական նշանակության ճանապարհը: Իսկ ավելի ճիշտ՝ ամենադժվարին տեղանքում փաստացի կառուցվեց նոր ճանապարհ: «Մեղրին հանձնող» Ռոբերտ Քոչարյանի ջանքերով սկսեց կառուցվել Իրան-Հայաստան գազամուղը եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմեդինեժադի մասնակցությամբ 2007-ի մարտին շահագործման հանձնվեց: Դեռ 1997-ին Հայաստանի եւ Իրանի էներգետիկ համակարգերը միմյանց հետ կապված չէին: Եւ նույն Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ, իրանյան կողմի աջակցությամբ մեր էներգահամակարգերը կապվեցին միմյանց: Ավելացնենք նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանն արդեն 2007-ին իրանյան կողմի հետ պայմանավորվածություն ուներ Արաքս գետի վրա ՀԷԿ կառուցելու եւ համապատասխան փաստաթուղ էլ էր ստորագրվել: Ստացվում է, որ «Մեղրի հանձնողը» ամենամոտն էր արժանապատիվ խաղաղությանը եւ ամենաշատն է արել Իրանի հետ հարաբերություններում։ Սրանով կարելի է թեման փակել. փաստել լեգենդի վախճանը։

Վիգեն Երեմյան

«Իմ ձայնը» նախագիծ


Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու...

13:39

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր...

11:09

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները. Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները....

10:44

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային փառատոնը

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային...

10:19

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...

10:02

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով. Փաշինյան

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ»...

14:25

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան. Տոկաև

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան....

14:10

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի քաղաքապետարան

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի...

14:00

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման...

13:43

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է Փաշինյանին

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է...

13:25

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝...

13:09

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ...

12:48

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է իշխանությունների նաև մարդկային որակների բացակայության մասին. Թանդիլյան

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է...

12:26

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով. ՔԿ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով....

11:33

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին. փաստաբան

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին....

11:03

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն իշխանությունն անհրաժեշտ եզրահանգումներ չի արել. Տիգրան Աբրահամյան

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն...

10:33

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:02

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման հարցերը

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման...

17:39

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա...

17:22

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարմանը

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման...

17:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01