Ճապոնիայում գտնվող Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր՝ նոյեմբերի 25-ին, Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին: Հանդիպումը տևել է մոտ 20 րոպե: Այս մասին տեղեկացնում է vaticannews.va-ն: Սև կոստյում և փողկապ հագած կայսրը դիմավորել է Հռոմի պապին, իսկ հանդիպումից հետո ուղեկցել նրան դեպի մեքենան: Հռոմի պապի այցի ծրագրում կա նաև հանդիպում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ: Այսօր ավելի վաղ Հռոմի պապը հանդիպել էր 2011 թվականին տեղի ունեցած և «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթարի հանգեցրած ուժգին երկրաշարժից և ցունամիից տուժած 3 անձանց: Նրանցից մեկը մանկապարտեզի տնօրեն է, մեկը՝ դպրոցական, մյուսն էլ՝ բուդդիստ հոգևորական: «Ֆուկուսիմայում տեղի ունեցածը չի կարող ամբողջովին կարգավորվել, քանի դեռ այնտեղ տեղանքն ամբողջովին վերականգնված չէ, և մարդիկ չեն կարող անվտանգ ապրել»,- ասել է Հռոմի պապը: Կիրակի Հռոմի պապը ելույթ է ունեցել Նագասակիում և կոչ է արել աշխարհին հրաժարվել միջուկային զենքից: Նագասակիից հետո նա ուղևորվել է Հիրոսիմա, որտեղ 1945 թվականին մարդկության պատմության մեջ առաջին անգամ միջուկային ռումբ ընկավ: Սա Հռոմի պապի առաջին այցն է Ճապոնիա: Վերջին անգամ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Ճապոնիա էր այցելել 38 տարի առաջ:
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
10:49
10:19
09:53
09:23
09:03
21:03
19:15
18:48
18:41
18:38
17:28
17:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44