Տեղի-անտեղի նախկինների և նախկինների նախկինների ժամանակաների մասին սահմռկեցուցիչ կոռուպցիայի մասին խոսացող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պարտավոր է հանրությանը հրապարակավ պատասխանել. Եթե կրթության համակարգն այլանդակության հասնող կոռումպացված էր, ինչպե՞ս է ներկայիս սուպերնախարարն ընդունվել համալսարան: Ինչպե՞ս է սովորել, ավարտել և գիտությունների թեկնածու դառնալով` դասախոսել ԵՊՀ-ում: Կաշա՞ռք է տվել ընդունվելու, սովորելու և ավարտելու համար: Եթե այո, ապա իրոք համակարգը այլանդակության աստիճանի կոռումպացված է եղել: Եթե ոչ, ապա ինչպե՞ս է ստացվում, որ պարոն Հարությունյանի դեպքում այլանդակ կոռուպցիան իրեն շրջանցել է: Եթե ամեն ինչ կոռուպցիայով է եղել, ապա ինչու՞ կաշառք չեն վերցրել և ուրիշին իր տեղն ընդունել համալսարան կամ ինչու՞ փող չեն վերցրել և իր տեղն ուրիշին դարձրել գիտությունների թեկնածու և դասախոս: Ի վերջո, պարոն սուպերնախարարը պարտավոր է հրապարակավ ասել` եղե՞լ է դեպք, որ իր հետ անարդար են վարվել, օրինակ` ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում սովորելու տարիներին ինքը պատասխանել է հինգի, բայց իրենից կաշառք են ուզել հինգ նշանակելու համար, ինքը չի տվել, ուստի իրեն ասենք երեք են նշանակել կամ չորս: Եթե կրթության համակարգն այլանդակության հասնող կոռումպացված էր, ինչպե՞ս են իրեն գործուղել Սիրիայի Արաբական Հանրապետություն ուսանելու: Կաշառքո՞վ է եղել գործուղումը, թե՞ ոչ: Եթե համակարգը գերկոռումպացված է եղել, ինչպե՞ս է պարոն սուպերնախարարը ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: Եթե կաշառք է տվել, ապա այո, պետք է ընդունենք, որ համակարգը գերկոռումպացված է եղել: Եթե չի տվել, ապա ինչպե՞ս է ստացվում, որ առանց կաշառքի, սահմանված կարգով իրեն ազատել են պարտադիր զինվորական ծառայությունից: Սրանք շատ պարզ, դեդուկտիվ հարցեր են, որոնց պարոն սուպերնախարարը պարտավոր է հրապարակավ պատասխանել: Եվ պոպուլիզմն այստեղ չի օգնելու: Պարոն սուպերնախարարը պարտավոր է հրապարակավ պարզաբանել` կամ անցյալի մասին խոսելիս գույները խտացնում է կամ էլ ինքը նույնպես կոռուպցիոն սխեմաների մասնակից է եղել:
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
10:49
10:19
09:53
09:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44