«Իրատես» թերթը գրում է. «Հասարակությունն այս օրերին ակտիվորեն քննարկում է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի ունեցած խաշկերույթը, ինչը հատկապես կարեւորվել է անձամբ Միրզոյանի «պարզաբանումից» հետո, թե որտեղ ու ինչ պայմաններում է խաշ կերել:
Մի կողմ թողնելով նրա մեղադրանքներն ու բառապաշարը, որ օգտագործել է Facebook-յան գրառման մեջ, ընդամենն արձանագրենք՝ իշխանության՝ ուտելիքի ու սնվելու մասին խոսակցություններին վերջ չկա: Քաղաքական օրակարգ թելադրողների համար թիվ մեկ թեման, չենք կարծում, թե խաշը, հաշիվ փակելը կամ «պլանքյաշ» լինել-չլինելու հանգամանքը պետք է լինի:
Բնական երեւույթ է, որ հասարակական հետաքրքրության ու հանրային դեմքերի՝ ռեստորան գնալն ու «հաշիվ փակելը» պետք է հայտնվի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Դա լրագրողների՝ չինովնիկներին վերահսկելու անբաժան գործառույթներից է: Բայց պե՞տք է արդյոք, որ բարձրաստիճան պաշտոնյաներն առօրյա խոսակցական բառերով արդարացնեն իրենց քայլերն ու մարդկանց անընդհատ դատարկ թեմաներով կերակրեն: Տրամաբանությունն ու բանականությունը հուշում են, որ խաշի ու խաշլամայի՝ խանդավառանքով լեցուն քննարկումներից հետո ո՛չ տնտեսությունն է զարգանում, ո՛չ ներգաղթ է տեղի ունենում, ո՛չ էլ բանակն ամրանում: Կարիք չկա գիտահետազոտական եւ վերլուծական մեր մտքի բարձրակետը խաշը դարձնել ու «առաջ պոռալով հետ-հետ երթալ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44