ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գեւորգյանը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ի կողմից «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի» շրջանակում ՀՀ ՏՄՊՊՀ-ում իրականացվելիք բարեփոխումների աշխատանքները ֆինանսավորելու համար:
«Ծրագիրը մեզ համար կենսական նշանակություն ունի: Խնդիր ենք դրել դրա շրջանակում իրականացնել մի շարք բարեփոխումներ, որոնք շոշափելի արդյունքներ կտան եւ կնպաստեն մեր գործունեության արդյունավետության բարձրացմանը»,- նշել է Գեղամ Գեւորգյանը:
Զրուցակիցները մասնավորապես կարեւորել են թվային հարթակի ստեղծումը, որի արդյունքում կբարելավվի ներքին վարչարարությունը, էականորեն կկրճատվեն տնտեսվարողների կողմից մրցակցային մարմնին դիմելու եւ պատասխաններ ստանալու ժամկետները, որոշումների կայացման գործընթացը կդառնա էլ ավելի թափանցիկ:
«ԵԱՏՄ-ում եւս սկսվել է թվայնացման գործընթացը մրցակցության ոլորտում, եւ ես շատ եմ ցանկանում, որ հենց Հայաստանն այս առումով լինի առաջամարտիկը: Իհարկե, այդ ցանկությունը բավականին հավակնոտ է, սակայն կարծում եմ, որ մեր ուժերի սահմաններում է»,- հավելել է ՏՄՊՊՀ նախագահը:
Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր եւս:
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44