ARM | RUS |

«Ապրիլյան գործողությունները հետաքննող հանձնաժողովում մարդիկ են, որոնք բանակում չեն ծառայել, նույնիսկ զենքի տեսակները չգիտեն». 168.am

27.11.19 | 09:18

168.am-ը զրուցել է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանի հետ: Նա Պռոշյանի ջոկատի կազմում մասնակցել է Արցախյան պատերազմին, այնուհետև շարունակել ծառայությունը Արցախի ու Հայաստանի մի շարք սահմանապահ զորամասերում:

Նախ՝ բանակից, պատերազմից, մարտական արվեստից, զինվորի հոգեբանությունից հասկացեք, հետո՝ հետաքննեք


Ապրիլյան պատերազմի հետ կապված նման շահարկումներ անողներն այն մարդիկ են, որոնք ընդհանրապես բանակից չեն հասկանում: Առհասարակ, եղել են դեպքեր, երբ տեխնիկան վառելիքի խնդիր է ունեցել, բայց այնպես չէ, որ հրամանատարները վաճառել են, և որը միշտ շահարկվում է: Իմ ծառայության ընթացքում եղել է, որ բռնել ենք, երբ հենց զինվորն անմիջապես տեխնիկայից վառելիքը գողացել է և վաճառել, կամ տեղը ջուր լցրել: Հրամանատարությունը շատ հաճախ պետք է հետևողական լիներ նման բաներին, որ վառելիքը մնար տեղում: Բացառություններ եղել են: Բայց ոչ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ։ Ապրիլյանին ես չեմ ուզում ասել՝ պատերազմ, որովհետև պատերազմը լայնածավալ մարտական գործողություններն են: Ես նույնիսկ կասեմ՝ անգամ արցախյան գոյամարտի ժամանակ մինչև 1993-ը պատերազմ չի եղել: Պատերազմ եղել է 1993-ի դեկտեմբերից մինչև 1994 թվականի մայիս ամիսը, իսկ մինչ այդ եղել են օջախային մարտական գործողություններ:

Սրանք զինվորական տերմինոլոգիայով պիտի տարանջատել, բայց քանի որ մարդիկ չեն հասկանում, ամեն ինչին յուրահատուկ անվանումներ են դնում: Համաձայն եմ, թող ստեղծվի նմանատիպ հանձնաժողով, մյուս կողմից՝ ապրիլյան մարտական գործողությունների հետ կապված ամեն ինչի մասին չէ, որ պետք է տեղեկացնել ժողովրդին: Այսօր հանձնաժողով է ստեղծվել, և այդտեղ չկա խելքը գլխին մարդ, որն ի վիճակի կլինի նմանատիպ հարցեր քննարկել:

Կրկնում եմ՝ դրա համար մարդը նախ՝ պետք է բանակից, պատերազմից, մարտական արվեստից, զինվորի հոգեբանությունից, զինվորական կանոնադրությունից հասկանա: Այս ամեն ինչից պիտի հասկանան՝ նոր քննարկեն ապրիլյան գործողությունների թեման: Ովքե՞ր են ապրիլյան գործողությունները հետաքննող հանձնաժողովի անդամները. դրանք մարդիկ են, որոնք նույնիսկ բանակում չեն ծառայել, գաղափար չունեն, թե զենքը որքան է կշռում, զենքի տեսակները չգիտեն, և իրենք պիտի այդ հարցը քննարկեն և չգիտեմ ինչ որոշումներ կայացնեն: Եթե այսօր ուզում ենք հարցեր տալ, ապա առաջին հերթին հարցեր պիտի տանք վարչապետի զինվորական գծով խորհրդական Արշակ Կարապետյանին, որը եղել է հետախուզության վարչության պետը, և առաջին մարդն է, որը պատասխանատվության պիտի ենթարկվեր: Մեր զինվորը հաղթեց և՛ Ադրբեջանին, և՛ Ռուսաստանին:

Իմ կարծիքով՝ բլից-կրիգի նպատակն էր, թե ով որքան կարող է այդ 3-4 օրում մի բան անի և թեման փակի վերջնականապես, բայց արդյունքում 18 տարեկան զինվորը խափանեց պլանները: Կհիշեք, դեռ 2014-ին, երբ զրուցում էինք մի առիթով, ասել եմ՝ հայի, հայ զինվորի գենի դեմ հնարավոր չէ, ամենաթույլ զինվորն էլ վայրկենապես կարող է առյուծ դառնալ և մեծ խնդիրներ կատարել: Ոչ մարտական պայմաններում զինվորն այլ կերպ է, մարտական գործողությունների դեպքում այդ զինվորը դառնում է լրիվ ուրիշ մարդ: Ասում են, չէ՞, աշխարհում պատերազմի ժամանակ բոլորը փախչում են, հայերի մոտ հակառակն է՝ գալիս են: Դա գենի մասին է խոսում: Այդ օրերին մարդիկ կային՝ բիզնես, դիրք են թողել, օրինակ՝ Սիսիանի ջոկատի դեպքում, երբ գյուղապետեր զոհվեցին: Եթե պատերազմ լինի՝ ովքեր մտահոգված են այս երկրի համար՝ գնալու են: Բնականաբար, այս կառավարությունից շատերը չեն գնացել, չեն էլ գնալու:

Մեկը, առանց հասկանալու, ինչ-որ արտահայտություն է արել, և մինչև հիմա կրկնում են

Բոլորն այսօր խոսում են 800 հա դիրքերի կորստից: Եղել են պատերազմական գործողություններ, որի ժամանակ կարող ես կորցնել և հետ բերել: Կարող ես ավելին ձեռք բերել: Այդ 800 հա ասվածը հարաբերական է. եթե, օրինակ, հակառակորդն այսինչ դիրքը գրավել է, բնականաբար, տեղ կա՝ կարող է 20 մետր հետ քաշվես, տեղ կա՝ 100 մետր, պետք է նպաստավոր դիրք բռնես, որ հետո հակազդես: Հիմա դա այս հետ քաշված տարածքն է՝ չեզոք, հետո՝ ո՞վ է հաշվել, որ դա հենց 800 հա է: Սկզբից կորցրել ենք, բայց հետո հետ ենք վերցրել: Մեկն առանց հասկանալու՝ ինչ-որ արտահայտություն է արել, և մինչև հիմա շարունակում են շահարկել, թե՝ 800 հա ենք կորցրել: Այո, դիրք կորցրել ենք, բայց ով է ասում, որ դա 800 հա է եղել: Ինչպես ասացի՝ յուրաքանչյուր տեղանքում պիտի նպաստավոր դիրք ընտրես, երբ հետ ես քաշվում:
Արցախյան գոյամարտի ժամանակ այդքան հող ազատագրեցինք, բայց ոչ մեկը չի խոսում դրա մասին: Ոչ մեկը չի խոսում նաև այն մասին, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք հազարավոր հեկտարներով հող ենք կորցրել Վայոց ձորում՝ նախիջևանյան թևում: Եվ սա՝ առանց կռվի: Բա ինչի՞ չենք խոսում դրա մասին: Ո՞նց եղավ, որ Արենի գյուղը հայտնվեց հակառակորդի թիրախի ներքո, երբ թուրքի դիրքերը եսիմ որտեղ էին…

Գրիշա Խաչատուրովի՝ Նոյեմբերյանի հատվածում օպերացիայի արդյունքում Ղազախ-Թբիլիսի մայրուղին այսօր հայկական ուժերի հսկողության տակ է, բայց դա Փաշինյանի ձեռքբերումը չէ

Բնականաբար, եթե հակառակորդն ինչ-որ գործողություններ է կատարում, փորձում ես դու էլ հակադիր բաներ կազմակերպել, որ կարողանաս դեմն առնել: Այո, մենք էլ ենք հետո մեր դիրքերն ամրապնդել: Նմանատիպ գործողություններ են իրականացվել նաև Տավուշի մարզում՝ Գրիշա Խաչատուրովի անմիջական ղեկավարությամբ, ինչի արդյունքում այսօր Նոյեմբերյանի հատվածով անցնող կենտրոնական գազատարը, որը մտնում է Հայաստան, այն ժամանակ անցնում էր Ադրբեջանի սահմանով, հիմա անցնում է մեր սահմանով: Այսինքն՝ մենք մեր դիրքերն այնքան ենք կարողացել առաջ քաշել և այնպիսի դիրքեր գրավել, որ այսօր Ղազախ-Թբիլիսի մայրուղին մեր հսկողության տակ է, և երբ ուզենանք, կարող ենք ցանկացած տրանսպորտ խոցել: Բայց սա անհատական գործողություն էր, Նիկոլ Փաշինյանի ձեռքբերումը չէ: Նիկոլ Փաշինյանը դրա մասին խաբար էլ չի եղել, երևի մի քանի օր հետո: Նույնը կարող եմ Յուրի Խաչատուրովի մասին ասել: Մարդիկ շատ բաներ են խոսում նրա մասին, ես իր մասին կարող եմ խոսել՝ որպես բանակի գեներալի, և ասել՝ հազվագյուտ գեներալներից է, որ չի թողել բանակը քանդվի: Սա զուտ ռազմական տեսանկյունից եմ ասում: Բնականաբար, յուրաքանչյուր մարդ ինչ-որ պաշտոն ձեռք բերելիս փորձում է իր կյանքը բարելավել այլ ճանապարհներով: Ես դրա մասին չեմ խոսում: Ես խոսում եմ այն մասին, որ ռազմական գործին Խաչատուրովը մոտեցել է ճիշտ և գնահատել է սպային: 2009-ին, 2010-ին բերդերը սպաներից տեղ չկար: Եվ ինքը դա կանխեց՝ դեմ դուրս գալով անգամ պաշտպանության նախարարին: Շատ սպաներ ստից բանի համար էին դատվել, օրինակ՝ չի վերահսկել, չի իմացել, բայց համապատասխան պաշտոն է ունեցել:

2016-ին Ադրբեջանի գլխավոր հարվածի ուղղությունն Աղդամ-Ասկերան-Ստեփանակերտ հատվածն էր լինելու. Վիտալի Բալասանյանի ոչ պաշտոնական ղեկավարմամբ դա չի հաջողվել

Հարցնում ես՝ Արցախյան պատերազմի ժամանակ մարտի դաշտում կուսակցական պատկանելությունը դեր խաղացե՞լ է, տարբերակված մոտեցում եղե՞լ է: Այո՛: Դեպք է եղել, երբ թեժ կռվի ժամանակ նայում ես՝ ինչ-որ զորք է գալիս օգնության, ուրախանում ես, բայց հետո հարցնում են՝ այսինչ ջոկա՞տն է, ասում ես՝ ոչ, պատասխանում են՝ ուրեմն մենք գնացինք: Շատ բաներ են եղել: Ի դեպ, այսօր ասում են, թե իբր ունենք 50-60.000 մասնակից, բայց իրականում Արցախյան պատերազմին լավագույն դեպքում 15.000 մարդ է մասնակցել: «Երկրապահը» դա ուռճացրեց, մեդալներ, վկայականներ բաժանեց, ծախեց և սարքեցին, թե 50.000 կռվող է եղել: Նման բան չի եղել: Կրկնում եմ՝ ամենաշատը 15.000 կռվող ենք ունեցել: Արցախյան պատերազմին նվիրյալներն են գնացել, ապրիլյանի դեպքում մեկն ընդհանուր ալիքի տակ ընկավ և ամոթից գնաց, մեկի երեխան էր ծառայում և դրա համար գնաց, բայցև նվիրյալներ կային, որոնք ժամանակին նեղացել էին և մեդալները հանձնել, բայց այդ օրերին վեր կացան և գնացին սահման, որովհետև դա իրենց արյան մեջ էր:

Բայց այստեղ պիտի ասեմ՝ 99 տոկոսն առաջնագիծ չի պահել: Հիմա բացատրեմ ռազմական լեզվով՝ պատերազմական գործողությունների դեպքում սկսվում է էշելոնացվել՝ առաջին, երկրորդ, երրորդ և համազորային ռեզերվ: Եղել են տեղեր, որ գնացողները զինվորի հետ համատեղ մարտական դիրք են զբաղեցրել, մարդիկ կան՝ գնացել են երկրորդ գիծ, մարդիկ կան՝ ինժեներական աշխատանքներ են կատարել: Միայն Շուշիի առանձնակի գումարտակի անձնակազմին են դիրքեր վստահվել՝ Մատաղիս-Եղնիկներ բաժանարար գծում, երբ զորքն ամբողջությամբ հանվել է: Ի դեպ, մարտական գործողությունները չեն տևել 4 օր: Ես վերլուծել էի, որ գլխավոր հարվածի ուղղությունը լինելու է Աղդամ-Ասկերան-Ստեփանակերտ հատվածը, և հետո պարզվեց՝ ճիշտ էի: Իհարկե, եղել են զինվորներ, որ ահազանգել են, թե այս ուղղությամբ խնդիր կա, հետո արդեն Վիտալի Բալասանյանն է գնացել, անգամ Պաշտպանության նախարարն է այնտեղ գնացել:

Սկսել են ուսումնասիրություններ կատարել և համոզվել են, որ նախապատրաստությունն այդ ուղղության վրա է, և սկսել են պատրաստվել, այդ ուղղությամբ ուժեր են կուտակվել: Ղեկավարումը, չի կարելի ասել, որ իր վրա Վիտալի Բալասանյանն է վերցրել, բայց ոչ պաշտոնական այդ խնդիրների կատարումը եղել է Վիտալի Բալասանյանի ղեկավարությամբ: Այսինքն՝ բոլոր ուժերն այդ ուղղությամբ են եղել, բայց ոչինչ չենք արել, կասկած չենք առաջացրել: Հակառակորդը սկսել է ազատ կուտակվել, բայց այն ժամանակ, երբ պետք է բացազատվեր և անցներ գրոհի, չի հաջողվել: Կուտակված է եղել մոտ 230 տանկ, մոտ 350 այլ զրահատեխնիկա, մոտ 5000 զորք, չհաշված ավիացիան: Եթե հակառակորդը հասցներ բացազատվել, մեր ուժերը լավագույն դեպքում կկարողանային այս ուժերի 30 տոկոսը ոչնչացնել, 70 տոկոսը կհասներ Ստեփանակերտ: Հայկական կողմի կենտրոնացված ուժգին հարվածը եղել է այն պահին, երբ արդեն կուտակումները կային և պատրաստվում էին բացազատվել: Սա եղել է ամսի 4-ին: Ադրբեջանն այդ ժամանակ կորցրեց իր էլիտար բրիգադը՝ գրեթե 70 տոկոսով այն ոչնչացվել է:

Ի դեպ, մինչև ապրիլյան մարտական գործողություններն ադրբեջանական դիվերսիոն խումբը մեկ-երկու օր առաջ մտած է եղել Թալիշի տարածք՝ անտառներում են մնացել, հետո երբ գործողությունները սկսել են, իրենք թիկունքից մտել են գյուղ և խաղաղ բնակչությանը կոտորել. այդպես են հասել գյուղ և ոչ թե սահմանը ճեղքելով: (Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլյան պատերազմից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը պաշտոնից հեռացրեց ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին, ում անվան հետ էին կապվում Ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության կողմից թույլ տրված խոշորագույն բացթողումները։ Ա. Կարապետյանը, սակայն, 2018թ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նշանակվեց ՀՀ վարչապետի խորհրդական,-Մ.Պ.)։

Հնարավոր են մարտական գործողություններ նախիջևանյան թևի ուղղությամբ

Տարիներ առաջ Մեհրաբի զորամասում մեր զրույցի ժամանակ, եթե կհիշեք, ես ասացի, որ ՀՀ-ում՝ Երևանում է պայթելու վտանգը: Ես այդ ժամանակ նաև ասացի, որ 2018-ին իշխանափոխություն է լինելու: Այո, նաև այդ առումով եմ ասել, բայց հիմա հեղափոխություն, պատերազմ է լինելու: Իմ կարծիքով՝ մոտակա երեք-չորս ամսվա ընթացքում ադրբեջանական կողմից գործողություններ կարող են լինել, և մարտական գործողությունների բուն ուղղությունը նախիջևանյան թևի հետ է կապված լինելու: Եվ սա ես երկու բանով եմ պայմանավորում. առաջին՝ կարծում եմ՝ ՌԴ-ի կողմից սադրանք, որ Նախիջևանին քաշեն պատերազմի մեջ, հետագայում էլ ազատագրեն, որպեսզի Հյուսիս-Հարավ ճանապարհն այդտեղով անցնի և երկաթուղին աշխատի, երկրորդ՝ եթե ՌԴ-ի պլանների մեջ չի մտնում սա, ուրեմն չի բացառվում, որ Թուրքիան փորձի զորք մտցնել Հայաստան: Եվ իզուր չէ, որ Ռուսաստանն այսօր փորձում է վերազինել Գյումրիի ռազմաբազան, իսկ հիմար մարդիկ կան, որոնք ասում են՝ մեզ դա պետք չէ: Եթե ռուսական զորքը հանեն Հայաստանից, 2 ժամում թուրքական բանակը Երևանի կենտրոն կհասնի:

Ես գտնում եմ, որ մենք այսօր կառավարվում ենք մութ ուժերի կողմից, որի անունն է՝ փող, մասոնական շարժումներ: Երկրի կործանման հարցն է դրված: Այդ խնդիրը միշտ էլ եղել է, ուղղակի հիմա ակտիվացել է, որովհետև հիմա չենք կարող ասել, որ ռուսական տիրույթում ենք: Մենք չգիտենք՝ ում տիրույթում ենք: Այն ժամանակ բուն ռուսական տիրույթում ենք եղել, մարդիկ չեն կարողացել ակտիվորեն իրենց գործողությունները ծավալել: Հիմա հասել ենք այն բանին, որ այդ տիրույթից դուրս ենք եկել, ընկել ենք մի կատլավանի մեջ՝ չգիտենք՝ որն է ճիշտ, որը՝ սխալ: Ժամանակին կարողացան ժողովրդին հանել նախկին ռեժիմի դեմ, բայց եթե 2018 թվին ժողովուրդը հեղափոխությամբ դուրս էր եկել ռեժիմի դեմ, ցույց տվեք բացի Մանվել Գրիգորյանից՝ մի մարդու, որը ձերբակալվել է կամ պատժվել: Ռոբերտ Քոչարյանի մասին չեմ խոսում, քանի որ ավելի նախկին ռեժիմ էր։

Ժողովուրդը վեր էր կացել Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ, ես՝ չէ, որովհետև ի սկզբանե մտածել եմ, որ այս ամենը ֆարս է, որ դա եղել է շախմատի խաղ: Կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը փոխհամագործակցել են հեղափոխությունից առաջ: Կամ՝ մենք խոսում ենք Սահմանադրությունից. մարդը 10 տարի չի բնակվել, չի կարող պաշտոն ունենալ, բայց մի հատ տեսեք, թե ով է մեր երկրի նախագահը: Վերջին 10 տարին ՀՀ-ում չի բնակվել, ՀՀ քաղաքացի չի եղել, բայց եկավ ու դարձավ նախագահ: Ո՞նց դարձավ, ո՞ր Սահմանադրությամբ: Մի հատ ուսումնասիրենք և տեսնենք, թե ինչո՞վ է նա զբաղվել, որտե՞ղ է զբաղվել: Գուցե ինքն անգլիական գործակա՞լ է և այսօր մեր երկրի ղեկավարն է: Չեմ ասում, որ պետք է վիզներս ծռենք ռուսի առաջ, մենք պետք է բոլորի հետ համագործակցենք: Մեր միակ ճիշտ ճանապարհը բոլորի հետ համագործակցելն է և մեր պահանջներով: Մենք ունենք այսօր հարստություն, ընդերք, դրանք ի շահ մեր երկրի պիտի օգտագործենք, և ոչ թե գան մեր ոսկին քանդեն ու տանեն, մեզ էլ ոչ մի բան չտան, կամ 0.1 տոկոս դեմները գցեն, ասեն՝ սա էլ՝ ձեր փայը: Այո, բոլորի հետ պետք է նորմալ խոսել: Վերադառնալով Սերժ Սարգսյանին, կասեմ՝ ինքը Պաշտպանության շատ լավ նախարար է եղել, իր ժամանակ բանակը մեծ առաջընթաց է ունեցել: Այս բառերը չեմ կարող ասել նախագահ Սերժ Սարգսյանի մասին, թեպետ շատ լավ դիվանագետ է եղել: Իսկ այսօր ես համոզված եմ՝ մեր երկիրն ավելի ծանր վիճակում է, քան երբևիցե եղել է:

Արտաքին լուրջ վտանգներ կան, իսկ ԱԱԾ-ն շոուի ֆիրմա են սարքել

Վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստան է եկել մոտավորապես 40.000 օտարերկրացի՝ արտագնա աշխատանքի նպատակով, այդ թվում՝ հնդիկ, պակիստանցի հնդիկներ, որոնք ծայրահեղ իսլամիստներ են: Նրանք այստեղ որպես ժամանակավոր աշխատող են գրանցված: Բայց նրանցից մոտ 1000-ը թեպետ գրանցված է՝ որպես արտագնա աշխատող, բայց ոչ մի տեղ չի աշխատում, անընդհատ փոխում են բնակության վայրերը, ժամավճարով բնակվում են այնպիսի մոթելներում, որտեղ անձնագրի ստուգման խնդիր չկա: Բացի այս, օգտվում են Երևանի լավագույն գիշերային ակումբներից, ֆիթնես ակումբներից, գիշերները զբոսնում են քաղաքում՝ ունենալով իրենց մոտ դանակ, գուցե՝ զենք: Հարց՝ որտեղի՞ց իրենց այդ գումարը, ի՞նչ խնդիր է դրված նրանց առաջ, որ Հայաստան են եկել:

Ինչո՞վ է զբաղված ԱԱԾ-ն: Հնարավոր է, որ ինչ-որ գործողություններ են պատրաստվում, իսկ մենք զբաղված ենք 100 դոլարի կաշառք բռնելով: ԱԱԾ-ն դրա համար չէ, դրա համար ոստիկանության զորքեր կան, իսկ ԱԱԾ-ն երկիրը պիտի արտաքին վտանգից պաշտպանի: Մինչդեռ ԱԱԾ-ն շոուի ֆիրմա են սարքել: Ինչի՞ պիտի ԱԱԾ ղեկավարները, կարևորագույն վարչության պետերը երևան այդքան, նրանց դեմքերը պետք է չերևան, դա աբսուրդ է: Նման բան չի կարելի թույլ տալ:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու...

13:39

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր...

11:09

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները. Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները....

10:44

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային փառատոնը

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային...

10:19

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...

10:02

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով. Փաշինյան

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ»...

14:25

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան. Տոկաև

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան....

14:10

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի քաղաքապետարան

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի...

14:00

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման...

13:43

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է Փաշինյանին

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է...

13:25

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝...

13:09

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ...

12:48

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է իշխանությունների նաև մարդկային որակների բացակայության մասին. Թանդիլյան

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է...

12:26

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով. ՔԿ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով....

11:33

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին. փաստաբան

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին....

11:03

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն իշխանությունն անհրաժեշտ եզրահանգումներ չի արել. Տիգրան Աբրահամյան

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն...

10:33

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:02

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման հարցերը

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման...

17:39

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա...

17:22

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարմանը

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման...

17:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01