Չինաստանն առաջին անգամ ԱՄՆ-ից առաջ Է անցել արտասահմանում դիվանագիտական առաքելությունների թվաքանակով: Այդ մասին նոյեմբերի 27-ին հայտնել Է AFP-ն:
«Ներկայում Չինաստանը 276 դիվանագիտական ներկայացուցչություն ունի ամբողջ աշխարհում, ինչը երեքով ավելի Է, քան Միացյալ Նահանգներինը»,-գործակալությունը մեջբերում Է ամենամյա «Գլոբալ դիվանագիտական ինդեքսի» (Global Diplomacy Index) տվյալները:
Այդ արդյունքը կարելի Է համարել «աշխարհաքաղաքական փոփոխությունների» վկայություն, որոնք պայմանավորված են նախագահ Թրամփի վարչակազմի օրոք բյուջեի կրճատումների եւ դիվանագետների կարիերային անհաջողությունների պատճառով ամերիկյան դիվանագիտության համար «անորոշության ժամանակաշրջանի» գալով, նշում Է AFP-ն:
«Գլոբալ դիվանագիտական ինդեքսի» վերջին տվյալների համաձայն, աշխարհում դիվանագիտական առաքելությունների թվով երրորդ տեղում Ֆրանսիան Է (161 դեսպանություն եւ 89 գլխավոր հյուպատոսություն): Ռուսաստանը հինգերորդ հորիզոնականում Է (144 դեսպանություն եւ 85 գլխավոր հյուպատոսություն):
«Գլոբալ դիվանագիտական ինդեքսը» ազդեցության ցուցիչն Է համարվում աշխարհում, սակայն այն չի վկայում արտասահմանում դեսպանությունների աշխատանքի արդյունավետության մասին, ճշտում Է AFP-ն։
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15