«Պահպանենք մեր ազգային մշակույթը». Ահա այս սկզբունքով և գաղափարով էլ ստեղծման օրից արարում է «Ակունք» ազգագրական համույթը։ «Ակունք» ազգագրական համույթն այսօր արդեն տոնում է ստեղծման 45 ամյակը և դեկտեմբերի 8-ին Արամա Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «ԱԿՈՒՆՔ 45 ամյակ» հոբելյանական համերգը, որն իրականացնում է Արսեն Գրիգորյանը, ում ևս բախտ է վիճակվել լինել ակունքցի։ «Ակունք» ազգագրական համույթը ստեղծել է Մարո Մուրադյանը, և այնպիսի ժամանակներում, երբ խորհրդային տարիներին արգելված էր ազգային մշակույթի ցանկացած դրսևորում։ «Ակունք» համույթը և ավանդական, ազգագրական մշակույթի պահպանման ու տարածման շարժումը, որի հիմքում կանգնած էր հայ երգի հայրիկ Հայրիկ Մուրադյանը, ազգային զարթոնքի պտուղներից մեկն էր, որից սնվեցին և այսօր էլ շարունակում են սնվել բազմաթիվ սերունդներ։ Այս տարիների ընթացքում «Ակունք» ազգագրական համույթը ծառայել է հայ ավանդական մշակույթին, ներկայացրել ամբողջական՝ Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարբեր ազգագրական գոտիների երգեր, պարեր և երաժշտական նմուշներ՝ աշխատանքային, հարսանեկան, քնարական, հայրենասիրական ու հոգևոր երգեր։ 1981 թվականին Ստեփան Պողոսյանի շնորհիվ «Ակունք» համույթը պաշտոնապես գրանցվում է որպես Ազգային ռադիոյի և հեռուստատեսության պետական համույթ։ «Ակունք» ազգագրական համույթն իր մեծ ներդրումն է ունեցել նաև հայկական մշակույթի տարածման գործում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում՝ Էստոնիա, Գերմանիա, Ալմա-Աթա, Կիև, Մոսկվա, Ռոստով, ԱՄՆ և Կանադա, Վրաստան, Իտալիա, Սիցիլիա, Թուրքմենստան, Հնդկաստան, Բելգիա, Գերմանիա, Սիրիա, Եգիպտոս և այլուր: Այսօր էլ համույթը հավատարիմ է իր առաքելությանը։ « «Ակունք» ազգագրական համույթը 45 տարի պատշաճ կերպով՝ անաղարտ ներկայացնում է հայ ավանդական երգերն ու պարերը՝ որպես սկզբունք ունենալով հայ ազգային երաժշտական ու ծիսական, մշակութային արժեքավոր սովորույթների ու ավանդույթների պահպանումը»,- ասում է Արսեն Գրիգորյանը և հավելում, որ ջանք չեն խնայել հոբելյանական երեկոն հիշարժան դարձնելու համար, որի ընթացքում կցուցադրվի համույթի 45-ամյա պատմությունը, ինչպես նաև կմասնակցեն Հայաստանի ավանդական երգի-պարի բազմաթիվ խմբեր, անվանի մշակութային գործիչներ։ «Հոբելյանական համերգը ևս մեկ առիթ է մասնակիցը դառնալու նրանց կատարած անձնվեր աշխատանքին և մեր հարգանքի տուրքը մատուցելու Հայրիկ Մուրադյանին և նրա դուստր Մարո Մուրադյանին, ինչպես նաև մեր մյուս երախտավորներին՝ Սարգիս Բաղդասարյան, Հարություն Փանոսյան, Սարգիս Ալավերդյան, Արթուր Շահնազարյան, որոնց նվիրական աշխատանքի շնորհիվ այսօր էլ շարունակվում է մեր ազգային ավանդական մշակութի հաղթական երթը դեպի հավերժություն», - ասում է Արսեն Գրիգորյանը։
11:46
11:18
10:48
10:23
10:08
09:47
09:36
09:19
09:02
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15