Արաբական Միացյալ Էմիրությունների ամենախոշոր քաղաքներից մեկի՝ Դուբայի ոստիկանությունը հայտնի է իր գերժամանակակից տրանսպորտային միջոցներով, ներառյալ՝ Porsche 918 Spyder, Bugatti Veyron, Lamborghini Aventador, Audi R8, Renault Twizy շքեղագույն մեքենաները: Այժմ Դուբայի ոստիկանության ավտոպարկը համալրվելու է ևս մեկ շքեղ մեքենայով՝ Tesla ընկերության նոր էլեկտրական պիկապով (Cybertruck), գրում է Motor 1-ը: Թեև ոստիկանությունը հայտնել է, որ Cybertruck-ը Դուբայի ոստիկանությունում կլինի արդեն 2020 թվականին, աղբյուրը գրում է, որ հիմնական և միջին մոդելների արտադրությունը սկսվելու է միայն 2021 թվականին, իսկ գերհզոր մոդելի արտադրությունը՝ 2022 թվականի վերջին: Arabian Business-ին տված հարցազրույցում Դուբայի ոստիկանության գեներալ-մայոր Աբդուլա Խալիֆա Ալ Մարին պատմել է, որ Tesla-ի Cybertruck-ը ծառայելու է որպես պարեկային մեքենա այն շրջաններում, որտեղ շատ զբոսաշրջիկներ կան: Թեև Դուբայի ոստիկանությունը չի նշել, թե որ մոդելն է պատվիրել, սակայն, ըստ երևույթին, նրանք պատվիրել են գերհզոր մոդելը, հավելում է աղբյուրը: Հիշեցնենք, որ ամերիկյան Tesla ընկերությունը, որն աշխարհում էլեկտրամեքենաների խոշորագույն արտադրողներից է, անցյալ շաբաթ ներկայացրել էր իր նոր արտադրանքը՝ Cybertruck էլեկտրական պիկապը: Պիկապի արժեքը սկսվում է 39 900 դոլարից։ Ամենաթանկ մոդելի գինը կսկսվի 69 990 դոլարից:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55