Պետական ունեցվածքից միլիոնավոր դոլարներ յուրացնելու եւ Չիլիի բյուջեից 100 հազար դոլար ապօրինի օգտագործման համար մեղադրում են բռնապետ Աուգուստո Պինոչետի այրուն՝ 93-ամյա Լուսիա Իրիատին, գրում է The Guardian-ը:
Նշվում է, որ Պինոչետի կինը ամուսնու՝ Չիլիի նախագահ լինելու տարիներին՝ 1973-1990 թթ., ղեկավարում էր Չիլիի մայրերի կենտրոնների ֆոնդը, որին պետական անշարժ գույքի տասնյակ օբյեկտներ էին փոխանցվել: Տնօրենների խորհրդի կազմում էին մտնում միայն հագուցյալ բռնապետի այրին եւ դուստրերը: Պարբերականի տեղեկություններով՝ քննիչներին հայտնի է, որ Պինոչետի այրին 123 մլն դոլար արժողությամբ անշարժ գույքի 118 օբյեկտ է ունեցել, ինչպես նաեւ ապօրինի կերպով յուրացրել է դրանց վաճառքից ստացված առնվազն 10 մլն դոլար:
Հաղորդվում է, որ Լուսիան վաճառում էր անշարժ գույքը, իսկ վաճառքից ստացած գումարը փոխանցվում էր արտասահման կամ ուղղակի անհետանում էր: Լրագրողները եւ քննիչները կարծում են, որ փողերը լվացել են Վաշինգթոնում Riggs բանկի միջոցով:
Դատախազությունը պատրաստվում է Լուսիայի դեմ պաշտոնական մեղադրանքներ ներկայացնել:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55