1988 թվականին ամերիկյան Համակարգչային սարքավորումների ասոցիացիան նոյեմբերի 30-ը հռչակել է Տեղեկատվության պաշտպանության միջազգային օր (Computer Security Day), փոխանցում է Calend.ru-ն:
Օրվա նպատակն է, որը հայտնի է նաեւ որպես Համակարգչային անվտանգության օր, օգտատերերին հիշեցնել իրենց համակարգիչների եւ դրանցում պահպանվող ամբողջ տեղեկատվության պաշտպանվածության անհրաժեշտության մասին:
Օրը հռչակելով՝ Ասոցիացիան մտադիր էր բոլորին հիշեցնել համակարգչային տեղեկատվության պաշտպանության անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ սարքավորումների եւ ծրագրային միջոցների արտադրողների ու օգտատերերի ուշադրությունը հրավիրել անվտանգության խնդիրների շուրջ:
1988 թվականը պատահական չէ ընտրվել. հենց այդ տարում է գրանցվել «որդի» առաջին զանգվածային համաճարակը, որն իր ստեղծողի՝ Մորիսի անունն է ստացել:Հենց այդ ժամանակ են մասնագետները սկսել մտածել տեղեկատվական անվտանգության ապահովման համալիր մոտեցման անհրաժեշտության մասին: Չնայած առաջին համակարգչային վիրուսի նախատիպը հայտնվել էր արդեն 1983 թվականին:
Այդ ժամանակից ի վեր Համակարգչային սարքավորումների ասոցիացիայի նախաձեռնությամբ այս օրը անցկացվում են տեղեկատվության պաշտպանության միջազգային համաժողովներ, որոնք ուղեկցվում են մեծ թվով հետաքրքիր ու օգտակար միջոցառումներով:
Մասնավորապես, հաղորդվում է վնասի չափի մասին, որը ստացվում է չպաշտպանված սարքավորման պատճառով: Օրինակ՝ 2000 թվականին տարածված «I love you» համակարգչային վիրուսից ստացված վնասը միայն Հյուսիսային Ամերիկայում կազմել է մեկ միլիարդ դոլար:
Ամեն տարի Օրն անցկացվում է որոշակի կարգախոսի ներքո, որը տպագրվում է պաստառների եւ այլ տպագիր նյութերի վրա, որոնք թողարկվում տոնի առիթով: Մի քանի տարի շարունակ բոլոր անցկացվող միջոցառումների հիմքում ընկած էր հիշեցման գաղափարը, որ յուրաքանչյուր օգտատեր պետք է անձամբ պատասխանատվություն կրի եւ ապահովի իր տեղեկատվական ակտիվների ու ռեսուրսների պաշտպանությունը:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55