«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքային իշխանությունում արշալույսները խաղաղ չեն: Տևական ժամանակ հատկապես ամռան տապին մայրաքաղաքը աղբի գարշահոտության մեջ պահելուց հետո հիմա էլ նոր՝ կամազների սկանդալն է պայթել քաղաքապետարանում: 10-օրյա արձակուրդից նոր վերադարձած քաղաքապետ Մարությանը դարձյալ 2-օրյա արձակուրդ է մեկնել, ըստ ամենայնի, դեպրեսիան հաղթահարելու նպատակով: Քաղաքական շրջանակներում այս օրերին բուռն քննարկվում է Մարությանի հետագա պաշտոնավարման հարցը:
Օր օրի ավելանում է դժգոհությունը քաղաքապետի գործունեությունից. նրա պաշտոնավարման ժամանակահատվածում մայրաքաղաքում որևէ դրական տեղաշարժ չի եղել: Եվ, ահա, դժգոհության ալիքը հասավ գագաթնակետին, երբ պարզ դարձավ, որ քաղաքապետարանը թաքցրել է կամազների նվիրատվությունները և այն գործարարների անունները, որոնք քաղաքին նվիրել են այդ աղբատարները՝ դրա դիմաց քաղաքային իշխանության խիստ որոշակի ծառայություններով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայկ Մարությանից դժգոհ են նաև հենց իր թիմի անդամները: Խնդիրն այն է, որ քաղաքապետ ընտրվելուց հետո նա իշխանական թևի հետ նույնիսկ չի շփվում, նրանց հեռախոսազանգերին չի պատասխանում, լրիվ մեկուսացել է ու ոչ ոքի չի լսում:
Եվ սա էլ է նրա հրաժարականի պահանջի հիմքերից:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ասել է. «Վերջին 2-3 օրերի ընթացքում այնպիսի խայտառակ բացահայտումներ եղան, որոնք անմիջապես կարող էին կապվել կոռուպցիոն դրսևորումների հետ: Կարծում եմ, եթե պարոն Մարությանը ունենար սեփական ինքնասիրություն, ինքնաբավություն ու խղճի զգացում, միանշանակ պետք է արդեն ոչ թե արձակուրդ գնացած լիներ, ինչն ակնհայտ է, թե ինչի համար է գնացել, այլ պատռեր իր արձակուրդի դիմումը և հրաժարականի դիմում գրեր»:Նրա կարծիքը, սակայն, չի կիսել ավագանու իշխող թևը ներկայացնող Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա ասել է, թե ընդդիմությունը ուռճացնում է իրավիճակը: «Ես չգիտեմ, թե որտեղից են գալիս այդ դժգոհությունները, ես կարծում եմ, որ բնական է, պետք է ժամանակ անցնի, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Հրաժարականի պահանջը ընդհանրապես տեղին չէ»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16