«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքային իշխանությունում արշալույսները խաղաղ չեն: Տևական ժամանակ հատկապես ամռան տապին մայրաքաղաքը աղբի գարշահոտության մեջ պահելուց հետո հիմա էլ նոր՝ կամազների սկանդալն է պայթել քաղաքապետարանում: 10-օրյա արձակուրդից նոր վերադարձած քաղաքապետ Մարությանը դարձյալ 2-օրյա արձակուրդ է մեկնել, ըստ ամենայնի, դեպրեսիան հաղթահարելու նպատակով: Քաղաքական շրջանակներում այս օրերին բուռն քննարկվում է Մարությանի հետագա պաշտոնավարման հարցը:
Օր օրի ավելանում է դժգոհությունը քաղաքապետի գործունեությունից. նրա պաշտոնավարման ժամանակահատվածում մայրաքաղաքում որևէ դրական տեղաշարժ չի եղել: Եվ, ահա, դժգոհության ալիքը հասավ գագաթնակետին, երբ պարզ դարձավ, որ քաղաքապետարանը թաքցրել է կամազների նվիրատվությունները և այն գործարարների անունները, որոնք քաղաքին նվիրել են այդ աղբատարները՝ դրա դիմաց քաղաքային իշխանության խիստ որոշակի ծառայություններով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայկ Մարությանից դժգոհ են նաև հենց իր թիմի անդամները: Խնդիրն այն է, որ քաղաքապետ ընտրվելուց հետո նա իշխանական թևի հետ նույնիսկ չի շփվում, նրանց հեռախոսազանգերին չի պատասխանում, լրիվ մեկուսացել է ու ոչ ոքի չի լսում:
Եվ սա էլ է նրա հրաժարականի պահանջի հիմքերից:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ասել է. «Վերջին 2-3 օրերի ընթացքում այնպիսի խայտառակ բացահայտումներ եղան, որոնք անմիջապես կարող էին կապվել կոռուպցիոն դրսևորումների հետ: Կարծում եմ, եթե պարոն Մարությանը ունենար սեփական ինքնասիրություն, ինքնաբավություն ու խղճի զգացում, միանշանակ պետք է արդեն ոչ թե արձակուրդ գնացած լիներ, ինչն ակնհայտ է, թե ինչի համար է գնացել, այլ պատռեր իր արձակուրդի դիմումը և հրաժարականի դիմում գրեր»:
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44