«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հասել օրերս Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում զինծառայող, շարքային Վահան Մուշեղյանի կախվելու առնչությամբ հարուցված քրգործից: Հիշեցնենք` զինվորին նոյեմբերի 26-ի առավոտյան էին պարանով ծառից կախված գտել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պարանը, որով նա կախվել է, զորամասին չի պատկանել, առհասարակ զորամասում այդպիսի պարան չի եղել: Քննությունը պարզել է, որ զինվորին այդ պարանը տվել են, եւ իրավապահները տվողին գտել ու հարցաքննել են:
«Ժողովուրդ» օրաթերթին էլ հայտնի է պարանը տվողի ինքնությունը, բայց որքան էլ արտառոց է, թե ում ձեռամբ է պարանը հասել նրան, այնուամենայնիվ, նախաքննությանը չվնասելու նպատակով անունը չենք հրապարակում: Քրգործի շրջանակներում 30 հոգի՝ ներառյալ զորամասի զինծառայողներն ու հրամկազմը, հարցաքննվել են:
Բոլորը միաբերան պնդել են, որ Վահանը հարգված, մաքուր զինվոր է եղել եւ զորամասում որեւէ մեկի հետ խնդիր չի ունեցել: Վահանի բոլոր հարազատներին չէ, որ իրավապահները հարցաքննել են, դա կանեն, երբ նրա հուղարկավորությունից մի քիչ ժամանակ անցնի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55