ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին արգելել են բջջային հեռախոսից օգտվել Աֆղանստան կատարած գաղտնի այցի ժամանակ: Այս մասին հայտնում է Politico-ն:
Հատուկ ծառայությունները Աֆղանստան մեկնած անձանցից վերցրել են բջջային հեռախոսներն ու բոլոր այն սարքավորումները, որոնք կարող են ազդանշան տալ: Լրատվամիջոցը նշում է, որ հեռախոսը վերցրել են նաև նախագահից: Միևնույն ժամանակ Սպիտակ տան մամուլի ծառայության աշխատակիցներն այնպես են արել, որ թվիթերում Թրամփի անունից հաղորդագրությունները հրապարակվել են: Դա արվել է նրա համար, որ Թրամփի գործունեությանը հետևող անձինք ոչինչ չկասկածեն, գրում է լրատվամիջոցը:
Ինչպես նշում է Politico-ն, նախորդ տարի Դոնալդ Թրամփը թվիթերում տևական ժամանակ ոչինչ չէր հրապարակել, ինչը տարբեր ենթադրությունների առիթ էր հանդիսացել:Արդեն հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախապես չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան, որտեղ հանդիպել է երկրի նախագահ Աշրաֆ Գանիի հետ:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ԱՄՆ ղեկավարը այցելել է նաև Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զինվորականներին, որոնք նույնպես նշում են Գոհաբանության օրը:
Աղբյուրի տվյալներով՝ անցյալ շաբաթ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել աֆղան պաշտոնակցի հետ և նրան հրավիրել Վաշինգտոն: Ղեկավարները քննարկել են նաև «Թալիբան» ծայրահեղական շարժման հետ խաղաղություն կնքելու մասին 7 կետից բաղկացած ծրագիրը:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55