Շնորհակալ եմ վստահության համար և տալիս եմ իմ համաձայնությունը՝ առաջադրվելու և մասնակցելու 2020 թվականին Արցախի նախագահական ընտրություններին այս մասին այսօր Արցախի «Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարում հայտարարել է Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը:
Նա ընդգծել է՝ Արցախի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ապրի արժանապատիվ կյանքով, պատանին և երիտասարդը պետք է ստանան հայեցի դաստիարակություն և կրթություն՝ պաշտպանելով իր իրավունքները, կատարելով իր պարտականությունները՝ միաժամանակ դառնալով ազգային և հոգևոր արժեհամակարգի կրող և պաշտպան:
«Այսօր մեր բնակչության ֆիզիկական անվտանգության երաշխավորը կամավորական ջոկատներից ստեղծված Արցախի պաշտպանության բանակն է, մեր անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է, միաբանված համայն միակամ հայությունը: Այս տարիների ընթացքում էլ բոլոր ձեռքբերումները, մեր զավակների արյամբ ազատագրված անկախ երկրում մեր ապրելու, զարգանալու իրավունքը մենք պարտավոր ենք պաշտպանել՝ ապահովելով մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը, արժանապատիվ և բարեկեցիկ կյանքը»,-հայտարարել է Բալասանյանը:
Նա նշել է, թե պայքարի մեջ է մտնում ժողովրդի համերաշխության և միասնության, հանուն արցախցու արժանապատվության և ինքնության պաշտպանության, հանուն սերունդների պայծառ ապագայի: «Հավատում եմ արցախցու, հայ մարդու իմաստությանը կյանքին, կամքին, խորագիտությանը, տոկունությանը, կարեկից հոգուն և վճռականությանը»,-նշել է Բալասանյանը:
Վերջինս ընդգծել է՝ անվիճելի իրողություն է, որ Արցախն այլևս կայացած պետություն է՝ իր ինստիտուտներով, մասնագետներով, անկախության պայմաններում ծնված ազգային և ավանդական արժեքներով մեծացած սերնդով:
«Այո, կա դեռևս չլուծված Արցախյան հիմնախնդիր, որը պետք է լուծվի: Այդ առնչությամբ մեր մոտեցումը չի փոխվել, այն է՝ Արցախի և Ադրբեջանի փոխադարձ ճանաչումը և հակամարտության լուծման ռազմական ուղուց հրաժարումը պետք է ելակետային դառնան, ոչ թե հանդես գան նրանց միջև բանակցությունների վերջնակետ, իսկ մեր կողմից Ադրբեջանին բավականին զիջումներ արդեն իսկ արվել են: Զիջել ենք, երբ 1994թ. մայիսին ստորագրեցինք զինադադարի մասին համաձայնագիրը: Զիջեցինք, երբ դադարեցինք դառնալ բանակցային կողմ: Զիջեցինք, երբ 2016թ. ապրիլին համաձայնեցինք կասեցնել հաջողությամբ իրականացվող հակահարձակումն Ադրբեջանի զինված ուժերի նկատմամբ»,-նշել է նա, ապա հավելել՝ ժողովուրդը պետք է գիտակցի, հասկանա այն անվիճելի, աքսիոմատիկ ճշմարտությունը, որ Արցախյան հիմնախնդրի լուծման ցանկացած այլ մոտեցում ուղղակիորեն վտանգում է արցախահայության ֆիզիկական գոյությունը:
«Մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, ուստի մեր թշնամիներին հաղթելու, մեր հայրենիքը գրավելու նրանց ցանկությունները զսպելու միակ նախապայմանը վերոնշյալ ուղղությանը համապատասխանող օրենքներով առաջնորդվելն ու ապրելն է: Պատերազմող երկրի համար մեծ շռայլություն է, երբ պարտության նախապայման է առկա աշխարհաքաղաքական իրավիճակը ոչ համարժեք կերպով գնահատելը, եսապաշտական ցանկություններով առաջնորդվելը: Ուստի մեր երկրի անվտանգությունը մեծացնելու, սահմաններն անառիկ դարձնելու, քաղաքացիների բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու համար անհրաժեշտ հրամայական է՝ առավել սեղմ ժամկետներում վերականգնել ժողովրդի խարխլված համերաշխությունը, վերացնել աղքատությունը և սոցիալական անարդարությունը»,-ասել է նա:
Վերջինս հայտարարել է նաև, թե 2018թ. ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությամբ տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում Արցախի խնդրի կարգավորման հարցում ստեղծվել է նոր իրավիճակ: «Այն պայմանավորված է Հայաստանի իշխանությունների կողմից որդեգրած նոր մոտեցումներով, սկզբունքներով, մարտավարությամբ և ռազմավարությամբ, և մենք պարտավոր ենք հաշվի առնել այս իրողությունները»,-ասել է Բալասանյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01