Արցախի ժողովրդավարական կուսակցության 6-րդ համագումարը որոշել է 2020 թվականի նախագահական ընտրություններին առաջադրել կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանի թեկնածությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է կուսակցության համագումարի արդյունքներով ընդունված որոշման մեջ: Ներկայացնում ենք Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարի որոշումն ամբողջությամբ. «Հարգարժան կուսակցականներ, Տիկնայք և պարոնայք, 2020 թվականին մեր երկրում կայանալիք համապետական ընտրությունները նոր հնարավորություն են բացում քաղաքական առավել ակտիվ դերակատարում ստանձնելու, երկրի կայուն և առաջընթաց զարգացմանն ընդգծված մասնակցությունն ունենալու տեսանկյունից: Վստահ եմ՝ մեզանից յուրաքանչյուրն էլ շատ լավ պատկերացնում է այդ ընտրությունների կարևորությունը. նույն օրը մենք որոշելու ենք երկրի և՛ օրենսդիր մարմնի կազմը և՛ գործադիր թևի առաջնորդին՝ հանրապետության նախագահին: Այս հստակ գիտակցմամբ էլ, առաջիկա նախագահական ընտրություններին թեկնածու առաջադրելու հարցը, կուսակցության կանոնադրության պահանջներին համապատասխան, ընդգրկվել է այսօրվա համագումարի օրակարգում: Հարգելի կուսակիցներ, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը 20-ամյա պատմություն է անցել, որի ընթացքում դասական իմաստով կայացել է որպես քաղաքական կուսակցություն, ակտիվորեն մասնակցել Արցախի պետական շինարարությանը և իր հետագծով կայուն հիմքեր ստեղծել մեր երիտասարդ հանրապետությունում քաղաքական մշակույթի ձևավորման ու զարգացման համար: Ուստի կարիք չկա ընդգծելու, որ մենք առավել քան պատասխանատու ենք մեր ստեղծածը պահպանելու և նոր ու թարմ գաղափարներով Արցախի զարգացումը առաջ տանելու համար: Հայրենիքի ապագայի համար պատասխանատվություն ստանձնելու վճռականությամբ՝ ժողովրդավարները ակտիվորեն մասնակցելու են և՛ խորհրդարանական և՛ նախագահական ընտրություններին: Այս համատեքսում կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրելու հարցը վերջին ժամանակներում ներկուսակցական քննարկումների կարևոր թեմաներից էր, որին պարբերաբար անդրադարձել ենք նաև շրջանային/քաղաքային համաժողովների շրջանակներում: Գերակշռող կարծիքն այն է, որ մենք պարտավոր ենք հանրությանը առաջարկելու մեծ փորձառություն ու մաքուր քաղաքական անցյալ ունեցող, հանրությանը համախմբելու պատրաստակամ և ունակ թեկնածուի: Հաշվի առնելով վերոնշյալը և կուսակցության անդամների ցանկությունը՝ համագումարին եմ առաջարկում Արցախի ժողովրդավարական կուսակցության 6-րդ համագումարի որոշման նախագիծը՝ «2020 թվականի նախագահական ընտրություններին Արցախի ժողովրդավարական կուսակցության կողմից Աշոտ Վլադիմիրի Ղուլյանի թեկնածությունը առաջադրելու մասին»:
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01