ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը աշխատանքի տոնավաճառ է կազմակերպել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում:
Տոնավաճառին, նախնական տվյալներով, մասնակցել է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 27 գործատու, որոնց կողմից ներկայացվել է շուրջ 300 թափուր աշխատատեղ՝ 280-ը առկա, 20-ը ակնկալվող: Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Միջոցառման ընթացքում, ինչպես աշխատանք փնտրողները, այնպես էլ գործատուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Կոտայքի մարզի, մասնավորապես Եղվարդ քաղաքի աշխատաշուկայի իրավիճակին, զբաղվածության աջակցության պետական ծրագրերին, որոնք ուղղված են աշխատանք և աշխատող գտնելու հնարավորությունների մեծացմանը:
Նշենք, որ 2019 թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը Կոտայքի մարզում կազմում է 9.0 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 5.6 %-ով: Գործազուրկների թվաքանակը աշխատանք փնտրողների 67.3 %-ն է կամ 6.1 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 15.9 %-ով: Գործազուրկ կանանց թիվը կազմում է գործազուրկների թվի 67.3 %-ը, կամ 4.1 հազ. մարդ: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 23.0 %-ը երիտասարդ է, 2.8 %-ը հաշմանդամություն ունեցող անձ, իսկ 35.6 %-ը՝ գյուղաբնակ:
Եղվարդ քաղաքում 2019 թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ աշխատանք է փնտրում 2369 մարդ, գործազուրկ է 1388 մարդ: Եղվարդի աշխատաշուկայում հատկապես մեծ է առողջապահության ոլորտի մասնագետների, դասավանդողների, ֆինանսների և առևտրի բնագավառի աշխատողների, հաճախորդների իրազեկմամբ զբաղված ծառայողների, հանրային սննդի կազմակերպությունների աշխատողների, սննդի վաճառողների և մանածագործական արդյունաբերության բանվորների պահանջարկը:
Եղվարդի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 75 անձ:
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44