Ուկրաինայի արեւելքում իրադրության կարգավորման հրատապ գերակայությունը մարտերի դադարեցումն է Դոնբասում: Այդ մասին ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այդ կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ այս շաբաթ Բրատիսլավայում սկսվող նիստի նախօրեին։ «Ուկրաինայի արեւելքում իրադրության կարգավորման հրատապ գերակայությունը մարտերի դադարեցումն է Դոնբասում: Մենք սպասում ենք, որ Ռուսաստանն այդ նպատակին հասնելու համար ակտիվորեն կօգտագործի իր ազդեցությունը Դոնեցկի ու Լուգանսկի վրա: Մենք չենք կարող հաշտվել այն բանի հետ, որ մարդիկ, ներառյալ քաղաքացիական բնակչությունը, 21-րդ դարի Եվրոպայում զոհվում են զինված հակամարտության ընթացքում: Մինսկի համաձայնագրերի կատարումն անփոխարինելի դեր է խաղում այդ ջանքերում»,-ասել է Լայչակը: Դիվանագետի խոսքով՝ Սլովակիան, որպես Ուկրաինայի հարեւան, խիստ շահագրգռված է, որ այն դառնա ժողովրդավարական, կայուն եւ բարգավաճող պետություն: Նրա ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերականգնումը միջազգային հանրակցության կողմից ճանաչված սահմանների շրջանակում անհրաժեշտ նախապայման է այդ նպատակին հասնելու համար: «Դոնբասի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հաջորդ քայլը լինելու է տարածաշրջանի վերաինտեգրացումը, որը ենթադրում է, որ տեղի բնակչությունը կապրի արժանավայել պայմաններում եւ լիովին կօգտվի իր իրավունքներից»,-ընդգծել է Լայչակը:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55