Էդուարդ Շարմազանովն իր էջում գրում է. «Բա «Սերժի վախտ» ինչո՞ւ Գարեգին Նժդեհի հուշատախտակը ՌԴ-ում չէին ապամոնտաժում Փաշինյանի իշխանությունն ու անձամբ ինքը առավոտից երեկո թմբկահարում են հայ-ռուսական փայլուն հարաբերությունների մասին: Ավելին, նա, ով նախկին իշխանություններին մեղադրում էր ինքնիշխան չլինելու մեջ, իր իշխանության արտաքին կուրսը ամեն կերպ փորձում է ներկայացնել «աննախադեպ դուխով» : Մինչդեռ Նիկոլը «դուխով» նահանջ է գրանցում հայոց պետականության եւ ազգային շահերի հաշվին: Ամենաթարմ ապացույցը նախօրեին ՌԴ Արմավիր քաղաքում Գ. Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժումն է: Եթե սա է Նիկոլ Փաշինյանի գրանցած փայլուն հարաբերությունները, ապա նույն տրամաբանությամբ կարող ենք հանրությանը տեղեկացնել, որ Հայաստանի տիեզերագնացները «աննախադեպ նվաճում» ունեն՝ «գրավել» են Մարսը: Իշխանազավթումից հետո քայլողներն այդպես էլ չկարողացան մեր դաշնակցին ներկայացնել՝ ով է Գարեգին Նժդեհը, ով, ի դեպ, իր նամակներում նշել է, որ «Ցեղակրոնի միակ դաշնակիցը ռուս մեծ ժողովուրդն է»: Ստի շոուներ կազմակերպելու փոխարեն, գործ է պետք անել, ամենաքիչը գոնե արձագանքել տեղի ունեցածին, այլ ոչ թե համառորեն գլուխը թաքցնել հողի մեջ եւ ձեւացնել, թե ոչինչ էլ չի եղել: Իսկ ՀՀ ղեկավարը շարունակում է խոնարհ լռությունը: Քանի դեռ Փաշինյանը չի կարողանում պաշտպանել ազգային հերոսներին իր դաշնակից երկրում, ոչ մի իրավահավասարության եւ ինքնիշխանության մասին խոսք չի կարող լինել, որքան էլ բարձր աղմկեն ու «աննախադեպության բարդույթ» ունենան: Փաստերը վեր են մեռյալ լռությունից, փաստերը ցրում են քաոսային աղմուկը»:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55