ՀՀ կառավարության 2007թ. ընդունած որոշմամբ բնակավայրերում կահավորված կանգառի կետերի տարածքից երթևեկությունն սկսող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդներն ունեն երթևեկության առավելություն: Այս մասին ասված է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության հայտարարության մեջ: «Այն, որ քաղաքում հասարակական տրանսպորտն արդեն տասնամյակներ շարունակ ունի լուրջ բարեփոխման խնդիր՝ հայտնի է բոլորին: Մինչև տարեվերջ վերջնականապես պարզ կլինի տրանսպորտային բարեփոխում իրականացնելու ֆինանսական աղբյուրների հարցը և մոտ ժամանակներս քաղաքապետարանը հանրությանը կներկայացնի տրանսպոտի խնդրում առկա լուծումներն ու ժամկետները: Մինչ այդ, սակայն, անելիքներ կան նաև երթևեկության մասնակիցների կողմից հանրային տրանսպորտի ընկալման առումով: «Հանրային տրանսպորտը առաջնայնություն ունեցող տրանսպորտային միջոց է, իսկ մեզ մոտ հիմա հակառակն է: Մեկ հոգի նստած է ղեկին, և ինքը երբեք չի տալիս ճանապարհ ավտոբուսին կամ տրոլեյբուսին, որը տեղափոխում է 35-40 ուղևոր: Այս մտածելակերպը պետք է փոխվի»,- նշում է քաղաքապետ Հայկ Մարությանը: Երթուղայինների վարորդներն էլ իրենց հերթին պետք է խստագույնս պահպանեն ոչ միայն երթևեկության, այլև բարեվարքության կանոնները: Մայրաքաղաքի երթուղիներն սպասարկող տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հստակ պահանջներ դրվեցին: «Որպես կանոն` հիմնականում վեճերը և անախորժությունները ծագում են հենց այս իրավիճակում: Եվ, ուրեմն, նորից կրկնում եմ. հասարակական վայրերում կահավորված կանգառի կետերից դուրս եկող ընդհանուր տրանսպորտային միջոցներին պետք է այլ վարորդները զիջեն»,- ասում է ՀՀ ոստիկանության Երևանի վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը: «Եթե երաժշտության համար, ծխելու համար քաղաքացին դիտողություն է անում, ապա անմիջապես լինում են դեպքեր, որ նրան արձագանքում են՝ գիտեք ինչ, ես իմ մեքենայի մեջ եմ, ոնց կուզեմ՝ կանեմ. այս խնդիրների առնչությամբ շատ անելիք ունեք: Ձեր երթուղիներն սպասարկող վարորդներին պետք է բացատրեք, որ դա էլ է հասարակական միջավայր, և դուք պետք է ենթարկվեք ընդհանուր կանոններին»,- նշում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժ/պ Էդգար Գալստյանը: Տաքսիներով ու տրանսպորտային այլ միջոցներով շրջափակված կանգառներ, երթևեկության երկրորդ գծում կանգառող հասարակական տրանսպորտ, և հետիոտնի համար չնախատեսված վայրով անցնելու սովորություն: Քաղաքում հաճախ հանդիպող այս խնդիրները կարգավորվում են օրենքով՝ վարչական պատասխանատվության ենթարկելու միջոցով: «Անընդհատ շրջում ենք, մոտենում ենք, արձանագրում, բայց միևնույն է՝ արդյունք չի լինում, նորից գալիս կանգնում են»,- ասում է ՃՈ մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Արամ Լորսաբյանը: «Այս իրավիճակն ստեղծվել է այն պատճառով է, որ մենք չունենք նորմալ գործող տրանսպորտային համակարգ, բայց, այնուամենայնիվ, ես էլ, այո, համաձայն եմ, որ ոստիկանությունը նույնպես պետք է այդ ուղղությամբ մեծ ջանքեր գործադրի, և մենք էլ առավելագույն արագությամբ պետք է ուղղակի այս տրանսպորտային բարեփոխումն իրականացնենք»,- ընդգծում է քաղաքապետը: 2019թ. հունվարի 1-ից նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանը և ՀՀ ոստիկանությունը արձանագրել են հասարակական տրանսպորտի վարորդների ծխելու 210, տրանսպորտային միջոցը չզիջելու 374 դեպք: Տույժ ու տուգանքներից խուսափելու և հնարավորին անվտանգ երթևեկություն ապահովելու համար պարզապես հարկավոր է հարգել ու պահպանել երթևեկության կանոնները: Դրանցից մեկն էլ ավտոմեքենաների անվադողերն օր առաջ ձմեռայիններով փոխարինելու պահանջն է: Ձմռանը տեղի ունեցող ավտովթարներն ու փողոցների խցանումների զգալի մասը տեղի են ունենում հենց այս պահանջը խախտելու հետևանքով»,-նշվում է հաղորդագրության մեջ:
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44