«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Կենտրոն համայնքի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը։ Նա հանրային լայն շրջանակների համար անծանոթ կերպար է, չնայած քաղաքական գործընթացներին ակտիվ հետևողների համար հայտնություն չէ։
Նշենք, որ նա ՀԱԿ վարչության անդամ է և Կոնգրեսի աշխատանքների ակտիվ մասնակիցներից մեկը, որը նաև ընդգրկված է եղել 2013 թվականի՝ Երևանի ավագանու ընտրությունների ՀԱԿ ցուցակում (8-րդ համար)։
Ժամանակին Պողոսյանն ակտիվ պայքարում էր կուտակային կենսաթոշակի դեմ՝ դա համարելով անընդունելի ու անթույլատրելի (գործող իշխանությունները փաստացի վավերացրեցին կուտակայինը), քանիցս անդրադարձել է ՀՀ-ից կապիտալի արտահոսքի աղետալի միտումների մասին (ինչպես հայտնի է, այս տարի ՀՀ-ից կապիտալի արտահոսքի չափերը եղել են աննախադեպ՝ հասնելով 295 մլն դոլարի):
Իր հարցազրույցներից մեկում Պողոսյանը բավականին ոգևորված խոսել է «կարմիր գծերը» հանելու անհրաժեշտության և դրանց կոռուպցիոն ռիսկերի մասին։ Հետաքրքիր է, թե նոր պաշտոնում ինչպես է նա կյանքի կոչելու իր մոտեցումները:
Դա, իհարկե, ցույց կտա ժամանակը: Սակայն փաստը մնում է փաստ, որ Պողոսյանը հերթական լևոնտերպետրոսյանականն է, որը պաշտոն է ստանում Փաշինյանի թիմում, այսինքն, ի դեմս Կենտրոնի նոր թաղապետի, մենք ականատես ենք լինում ՀԱԿ-ի դիրքերի հերթական ամրապնդմանը նոր իշխանության մեջ։
Ի դեպ, Պողոսյանի նշանակումը բավականին հետաքրքիր է դիտարկել նաև այն պրիզմայով, որ վերջին օրերին անընդհատ շրջանառվում էր Միլանում Փաշինյանի բացահայտ ակնարկը, որ 1996-ի ընտրությունների կեղծումը ՀՀ ընտրակեղծարարության «չարիքի» սկիզբն էր։
Այնպես որ, չի բացառվում, որ քաղաքապետի միջոցով վարչապետն այս նշանակմամբ պարզապես լևոնականների «խաթրն է» առնում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16