«Իրատես» թերթը գրում է. «Երեկ գործարար Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանին, ասել է. «Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել, ամեն ինչ արել է իր, իր փեսայի, իր չգիտեմ ում համար: Սերժ Սարգսյանին ես շատ լավ ճանաչում եմ, իր հետ շատ լավ զրույց եմ ունեցել տարբեր ժամանակներում... Եթե Սերժ Սարգսյանն ինձնից գործարան է խլել, ես չեմ կարծում, որ իր հետ լավ հարաբերություններ եմ ունեցել: Ես նախկինում ասել եմ՝ բարիդրացիական հարաբերություններ եմ ունեցել, չեմ ասել՝ լավ։ Սերժ Սարգսյանը նաեւ շատ վատ ընկեր է, որովհետեւ երբ ՀՀ-ն կառուցվում էր, երբ ինքը Ղարաբաղից եկավ, բոլոր իր հին ընկերներին մոռացավ: Մինչեւ անգամ նրան էլ մոռացավ, ումից ընդունեց նախագահությունը: Խաբելը շատ վատ բան է էս երկրում, եթե առաջին դեմքի մակարդակով մարդը կարա սուտ խոսի, կործանված է եւ այն մարդը, եւ այդ միջավայրը, որտեղ ինքն ապրում է»:
Երեկ այս երկու մարդկանց լավ ծանոթ քաղաքական գործիչներից մեկը նրանց հարաբերությունների մասին մի ուշագրավ պատմություն պատմեց։ Ի դեպ, նա բացարձակապես կապ չունի ՀՀԿ-ի, հների, առավել եւս նորերի հետ։
Երբ Ռոբերտ Քոչարյանը ստանձնել է երկրի ղեկավարությունը, առաջին նախագահին մշտապես աջակից Խաչատուր Սուքիասյանը, մտահոգություններ ունենալով իր բիզնես-գործունեության առնչությամբ, աճապարել է հեռանալ երկրից։ Նրան կրկին Հայաստան բերելու համար անձամբ Սերժ Սարգսյանն է բարեխոսել Ռոբերտ Քոչարյանի մոտ, որպեսզի Սուքիասյանը վերադառնա ու սկսի երկրում բիզնեսներն անխոչընդոտ զարգացնել։ Հիմա՝ Սարգսյանը Սուքիասյանի համար երաշխավորել է։ Այս դրվագը բավական հետաքրքիր է Խաչատուր Սուքիասյանի այսօրվա հայտարարությունների ֆոնին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44