Մենք դատավարությունը ձգձգելու նպատակ չունենք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը: «Անընդհատ լսում ենք, թե հեսա նենց բաներ են պարզվելու, ամբողջ նյութը կա շատ մարդկանց մոտ, շատ ցուցմունքներ հրապարակվեցին, գրվեց դրա մասին: Ուզում են պատրանք ստեղծել, թե հեսա կտեսնեք, թե ինչեր են լինելու: Ուզում եմ հիասթափեցնեմ, ոչ մի բան էլ չի լինելու: Հակառակը, ինչ էլ որ լինելու է, հիասթափեցնելու է այդ սպասում ունեցողներին: Ինչ վերաբերում է ձգձգելուն, Աննա Դանիբեկյանը նիստերը դնում է շաբաթը մեկ օր, ինչի՞ համար: Ինչի՞ չեն բողոքում նոր Հայաստանի նոր դատավորից: Թող ամեն օր նիստ լինի, մենք դեմ չենք: Հիմա պրոցես կա եւ փաստաբանները բացատրեցին, որ եթե այս փուլում չանեն, օրինակ, դատախազների բացարկները, հետո չեն կարող անել»,-ասաց նա: Լեւոն Քոչարյանն անդրադարձավ նաեւ դատավոր Աննա Դանիբեկյանին՝ նշելով. «Ես սկզբում հույս էի հայտնում, որ նա չի տրվի այն ճնշումներին, Դավիթ Գրիգորյանի օրինակից չի վախենա ու կգործի իր լիազորությունների շրջանակներում: Մենք տեսանք, որ դա այդպես չէ, նա ինձ թվում է՝ հետեւում է իշխանության սպառնալիքներին եւ կատարում է այն, ինչ ակնկալվում է իրենից: Մյուս դատավորների մասով ակնկալիքս նույնն է, որ դրսեւորեն պրոֆեսիոնալիզմ, ինչ-որ տեղ նաեւ խիզախություն գործելու օրենքի սահմաններում: Ակնկալիքս դա է վերաքննիչ դատարանից»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01