Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ բազմիցս իր գործընկերները, մասնավորապես՝ Աբու Դաբիի թագաժառանգը և Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի տերը, ցանկություն են հայտնել ներդրումներ անել Հայաստանում, սակայն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել են և իրենց ներդրումների մասին մոռացել են, ժամանակավոր սառեցրել են:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը փորձել է հերքել Գագիկ Ծառուկյանի՝ խորհրդարանում արված այս հայտարարությունը:
Թեմայի շուրջ Slaq.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ԱԺ պատգամավոր Արման Աբովյանից, ով նշեց, որ Երևանում ներդրում պետք է արվի:
«Հակոբ Կարապետյանի ելույթի բովանդակությունը շատ մանիպուլատիվ է և չի համապատասխանում իրականությանը: Ունեմ տեղեկություն, որ Աբու Դաբիի թագաժառանգը, պետք է մոտակա ժամանակներում հայտարարությամբ հանդես գա և պարզաբանումներ տա: Սիլիցիումի գործարանի տնօրինությանը նույնպես կտա պարզաբանումներ, որ հանկարծ մանիպուլիացիաներ դաշտում չլինեն»,- ասաց Արման Աբովյանը:
Մեզ հետ զրույցում վերջինս հավելեց նաև, որ այն արդարացի քննադատությունները և փաստերը, որ իրենք ներկայացրել են, բոլորը խեղաթյուրվում են և մանիպուլատիվ գործընթացներ են տեղի ունենում:
Ամինա Ղազարյան
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44