«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` Հայկ Մարությանը «խառը» վիճակների մեջ է ոչ միայն «ԿամԱԶ»-ների մասով, այլեւ իր արձակուրդի. քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանն ինչ-որ կեղծիք է կատարել արձակուրդի փաստաթղթերում: Այս խնդրո՞վ եք դիմել դատախազություն՝ հարցրինք «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանին։ «Այո»: Դա առնչվում է հոկտեմբերի 17-ին քաղաքապետի` արձակուրդ գնալու կարգադրությա՞նը։ «Բանն այն է, որ Հայկ Մարությանի մամլո քարտուղարը լրատվամիջոցներին հայտնել էր, որ Մարությանը, ըստ այդ կարգադրության, արձակուրդից պետք է վերադառնա նոյեմբերի 4-ին, սակայն արձակուրդը դե ֆակտո երկարացվել էր, նախկին կարգադրությունը, փաստացի, դրվել էր մի կողմ (իրականում վերացվել էր), եւ ստեղծվել էր նոր կարգադրություն` հետին թվով»: Մարությանի ստորագրությա՞մբ։ «Այո, այդ փաստաթղթի տակ նրա ստորագրությունն է․ տպավորություն են ստեղծում՝ իբրեւ քաղաքապետը չի երկարաձգել արձակուրդը, այլ հրամանն ի սկզբանե հենց այդպիսին է եղել․ «Քաղաքապետ Հայկ Մարությանին հատկացնել 14 աշխատանքային օր` հոկտեմբերի 22-ից հոկտեմբերի 8-ը ներառյալ»։ Կարգադրության մյուս մասում էլ․ «Հանձնարարել քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին` գործուղում մեկնելու անհրաժեշտության կամ այլ չնախատեսված դեպքերում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին»։ Սա 2 քրեական գործի հիմք է. նախ որ քաղաքապետն իրավասու չէ փոխանցել լիազորությունները Հայկ Սարգսյանին, եւ ապա` այս փաստաթուղթը կեղծ է, որովհետեւ քաղաքապետն այդ օրը գտնվել է արձակուրդում, սակայն որոշման տակ դրված է իր ստորագրությունը»: Դուք հույս ունեք, որ դատախազությունն ընթա՞ցք կտա գործին։ «Անշուշտ, դատախազությունն արդեն իսկ արձագանքել է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03