Անկարան չի հրաժարվի ռուսական С-400-ների գնումից և օգտագործումից նույնիսկ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցներ սահմանելու պարագայում: Այս մասին գրում է Известия-ն՝ հղում տալով թուրքական խորհրդարանի միջազգային հանձնաժողովին: Թուրքիայի խորհրդարանի միջազգային հանձնաժողովի անդամ Յունուս Էմրեի խոսքով՝ Թուրքիան չի կարող զոհել սեփական անվտանգությունն ու պաշտպանունակությունը ԱՄՆ կողմից պատժամիջոցներից խուսափելու համար: «Ահաբեկչության դեմ պայքարն ընթանում է անմիջապես մեր սահմաններին: Մեր աշխարհագրական դիրքի պատճառով մենք կրակե շրջանակի մեջ ենք: Մենք չենք կարող վտանգել սեփական անվտանգությունը՝ խոնարհվելով ԱՄՆ սպառնալիքների առջև»,- ասել է խորհրդարանականը: Թուրք մեկ այլ պատգամավոր Օզտյուրկ Յըլմազը հավելել է, որ С-400-ների գնման պարագայում պատժամիջոցներ կիրառելու գաղափարը սխալ է և սեպ կխրի Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունների միջև: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ Բարաք Օբամային մեղադրել է նրանում, որ վերջինս իր քայլերով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղել է դեպի Մոսկվա, ինչի հետևանքով էլ Անկարան գնել է ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը: «Օբամայի վարչախումբն ասում էր. «Դուք չեք գնի Patriot համակարգերը, մենք դրանք ձեզ չենք վաճառի»»,- հայտնել է Թրամփը: Իր խոսքով՝ Թուրքիան մի քանի անգամ նման պատասխան է ստացել, ինչից հետո «գնացել և գնել է ռուսական հրթիռներ»:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55