Արցախի խնդիրը նախկին իշխանությունների կողմից տոտալ շահարկվում է: Այս մասին, այսօր դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Դիտարկմանը, թե այսօր ԼՂ բանակցությունները վտանգավոր փուլ են մտել եւ այդ ֆոնին մեղադրանք է առաջադրվում Սերժ Սարգսյանին, Մարուքյանն արձագանքեց. «Ուղիղ մեկ տարի առաջ ընտրությունների քարոզչության շրջանն էր եւ նախկին իշխանություններն այն ժամանակ էլ ասում էին՝ վայ, Ղարաբաղին վտանգ է սպառնում: Արցախի խնդիրը նախկին իշխանությունների կողմից տոտալ շահարկվում է: Հիմա էլ ասում են՝ բանակցությունները մտել են մի այնպիսի փուլ, որ չգիտեմ ինչ է լինելու: Մենք սա արդեն լսում ենք 30 տարի: Այդ մեղադրանքը, որ իշխանությունները հեսա հողերը հանձնելու են, այդ մեղադրանքը եղել է նաեւ Սերժ Սարգսյանի նկատմամբ նույնպես: Սա անդադար մեղադրանք է»: Ինչ վերաբերում է նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարությանը, Մարուքյանն ասաց. «Նորությո՞ւն է Ադրբեջանի այդ պահանջները: Նորությո՞ն է Բաքվի խիստ տոնը, նորոթյո՞ւն է, որ ասում են՝ Երեւանն էլ ենք գալու գրավենք: Իբր մինչեւ էդ զիջել էին, ճանաչել էին Արցախի անկախությունը, հիմա սկսեցին չճանաչե՞լ: Սա ուղղակի նախկիններն իրենց ունեցած մեդիա միջոցներով մանիպուլացնում են, որ ասեն՝ ժողովուրդ, հողերը հանձնում են, դրա համար էլ այս քրգործը դրա հետ կապ ունի: Սա տոտալ շահարկում է: Ես կարծում եմ, որ վտանգ միշտ էլ կա, որովհետեւ մենք կիսապատերազմական վիճակում ենք եւ ամեն րոպե կարող են մեզ վրա հարձակվել: Հետեւաբար, պետք է տնային աշխատանքը լավ կատարել, երկիրը, տնտեսությունը կարգի բերել, բանակը հզորացնել եւ պատրաստ լինել պատերազմի»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01