ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանն իր փոքր հեռահարության հրթիռները գաղտնի կերպով տեղափոխում է հարևան Իրաք, որտեղ արդեն երկու ամիս է՝ չեն դադարում բողոքի ակցիաներն ու քաոսը: Այս մասին գրում է The New York Times պարբերականը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության աղբյուրներին ու զինվորականներին: Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ իր տրամադրության տակ են հայտնվել Իրանի հետախուզական արխիվների հարյուրավոր էջեր, որոնք «վկայում են Իրանի փորձերի մասին՝ ներքաշվել Իրաքի քաղաքական կյանքի բոլոր ասպեկտներում»: Պարբերականի աղբյուրների համաձայն՝ Իրանն «օգտվել է Իրաքում տիրող քաոսից», որպեսզի փոքր հեռահարության հրթիռների գաղտնի զինանոց տեղակայի այնտեղ՝ «փորձելով վախեցնել Մերձավոր Արևելքին և այնտեղ իր իշխանությունը հաստատել»:Աղբյուրների համաձայն՝ այդ հրթիռները սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի տարածաշրջանային գործընկերների և դաշնակիցների՝ այդ թվում Իսրայելի և Սաուդյան Արաբիայի համար: ԱՄՆ-ի հետախուզության ներկայացուցիչները հայտարարում են, որ Իրանը հրթիռներն Իրաքում տեղակայելու համար օգտագործում է Իրաքի շիա զինյալ խմբավորումներին: Հիշեցնենք, որ 2018թ.-ի մայիսի 8-ին ԱՄՆ-ն հայտարարել էր Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու որոշման մասին: Այս տարվա մայիսի 8-ին Իրանը միջուկային գործարքից հրաժարվելու առաջին քայլերն էր արել՝ հրաժարվելով կատարել համաձայնագրով սահմանված որոշ պարտավորություններ: Թեհրանը պարտավորությունների վերանայումը բացատրել էր ամերիկյան կողմի պատժամիջոցային ռեժիմի վերականգնմամբ, ինչպես նաև համաձայնագրի մյուս մասնակիցների՝ իրավիճակը կարգավորելու անկարողությամբ:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55