Իրավաբան Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի գիտություն կեղծերին, այդ թվում ՀՔԾ-ին… ՀՀ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահն օժտված է անձեռնմխելիությամբ։ Մասնավորապես, Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Դրույթն իր մեջ պարունակում է բոլոր բաղադրատարրերը, որոնք անհրաժեշտ են հանրապետության նախագահի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հարցին իրավական դիտանկյունից հստակ պատասխանելու համար։ Բացի այդ, ս/թ սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանի ՍԴՈ- 1476 որոշմամբ հստակ ամրագրել է իրավական այն սահմանները, որոնք ապահովում են անձեռնմխելիության ինստիտուտի կիրառելիությունը։ Ցանկանում եմ նաև կեղծ ՀՔԾ-ի աշխատանքը թեթևացնելով նշել, որ թե՛ 2005 և թե՛ 2015թթ. խմբագրություններում Սահմանադրության վերոնշյալ դրույթը մնացել է անփոփոխ։ Հետևաբար, օրենսդրի կամքը Նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի մասով անփոփոխ են մինչ օրս։ Հիմա՝ ըստ էության։ Սահմանադրական դատարանը մի շարք փաստերի հետ մեկտեղ ամրագրել է նաև հետևյալը. Սահմանադրությունը կարևորագույն սահմանադրական գործառույթներ իրականացնող մի շարք պաշտոնատար անձանց օժտել է անձեռնմխելիությամբ։ Պաշտոնատար անձանց թվին է դասվում Հանրապետության նախագահը։ ՍԴ-ն հստակ տարանջատելով Նախագահի անձեռնմխելիության տեսակները(անձնական, գործառութային)։ Գործառութային անձեռնմխելիությունը Սահմանադրության ուժով քրեական պատասխանատվությունը, քրեադատավարական գործընթացը բացառող հանգամանք է։ Ըստ Սահմանադրության 140-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Այսպես, Սահմանադրության ուժով անձեռնմխելիությամբ օժտված և, ըստ այդմ` հատուկ պաշտպանություն ունեցող անձանց (ներառյալ՝ պաշտոնաթող Հանրապետության նախագահին) ներկայացվելիք մեղադրանքը պետք է բավարարի իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջը, այն է՝ մեղսագրվող արարքը, ներառյալ՝ դրա հիմքում դրված փաստերը չպետք է վերաբերեն այնպիսի գործողության կամ անգործության, որը բխում է կամ բխել է նրանց կարգավիճակից կամ գործունեությունից: Այս ամենից հետևությունը միայն մեկն է։ ՀՔԾ-ն Նախագահ Սարգսյանին մեղադրանք առաջադրելուց առաջ պետք է հիմնավորեր այս դեպքում գործառութային անձեռնմխելիության բացակայությունը։ Ինչը պատշաճ կարգով չի արվել, և դրա արդյունքում Նախագահի նկատմամբ իրականացվող որևէ դատավարական գործողություն չի կարող համարվել իրավաչափ։ Հ.Գ Սերգո Կարապետյանին. Մարդ մնալու թեման ուժի մեջ է»։
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55