Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի պատգամավոր, սոցիալ-դեմոկրատ Նիլս Շմիդը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է, որ ՆԱՏՕ-ն պետք է պատասխանի Անկարայի կողմից ռուսական C-400 համակարգերի գնմանը և կարողանա Թուրքիայում տեղակայել ամերիկյան հակահրթիռային համակարգեր: «Առաջին հերթին, դա խնդիր է դարձել ՆԱՏՕ-ի համար, դրա համար էլ մեզ պետք է վճռական պատասխան ՆԱՏՕ-ի կողմից, որովհետև մենք կարծում ենք, որ թուրքական հողում ռուսական զենքի տեղակայումը սպառնում է ՆԱՏՕ-ի միասնությանը: Ահա թե ինչու մենք պետք է այլ միջոց գտնենք Թուրքիայի տարածքը հրթիռներից պաշտպանելու համար»,- ասել է Շմիդը: Այն հարցին, թե ինչպես պետք է պատասխանի ՆԱՏՕ-ն, գերմանացի պատգամավորը նշել է, որ արժե միջոց գտնել և Թուրքիայում տեղակայել ամերիկյան հակահրթիռային համակարգեր: С-400 համակարգերի մատակարարման պայմանագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է Մոսկվայում՝ 2017 թվականի ապրիլին: Այն դարձել է Ռուսաստանի ամենամեծ արտահանման պայմանագիրը ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ: C-400-ների մատակարարումը, որը ճգնաժամ էր առաջացրել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում, սկսվել է այս տարվա ամռանը:
10:02
09:46
09:33
09:16
09:02
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02