Օկանագան բլրապատ սարահարթում (ԱՄՆ Վաշինգտոն նահանգի եւ Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի սահման) հետազոտություններ իրականացնող հնէաբանները հայտնաբերել են հնագույն ճպուռների մի քանի տեսակների մնացորդներ: Խոսքը միջատների մասին է, որոնք բնակվել են վաղ էոցենում, այսինքն՝ մոտ 50 մլն տարի առաջ, փոխանցում է Planet- today-ը: Գիտնականներ Բրյուս Արչիբալդը (Սայմոն Ֆրեյզերի համալսարան) եւ Ռոբերտ Քանինգսը (Բրիտանական Կոլումբիայի Թագավորական թանգարան) գտածոներն ուսումնասիրել են եւ պարզել, որ մնացորդները պատկանում են ճպուռների 8 տեսակի որոնք մինչեւ հիմա գիտական գրականության մեջ չեն նկարագրվել: Երկու տեսակի մնացորդները շատ վատ են պահպանվել, իսկ մնացյալ վեց մնացորդները կարելի է որպես նյութ օգտագործել հետազոտական աշխատանքի համար: Միջատաբան Քանինգսը հստակեցնում է, որ միջատներին տրվել են լատինական անվանումներ՝ Idemlinea versatilis, Antiquiala snyderae, Ypshna brownleei, Auroradraco eos, Ypshna latipennata եւ Eoshna thompsonensis: Այս ճպուռները պատկանում են հիմնականում Aeshnidae խմբին, որը գոյություն ունի նաեւ հիմա: «Խոսքն, այսպես կոչված, շերեփագի ճպուռների մասին է, որոնք ներկայումս տարածված են գործնականում ամբողջ երկրագնդում: Սրանք անչափ խոշոր եւ արագաշարժ ճպուռներ են, որոնք մոտ 400 տեսակ ունեն: Գտածոն հաստատում է, որ այս միջատները տարածված էին դեռեւս 50 մլն տարի առաջ»,- նշում են գիտնականները:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01