Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 2.6 տոկոս գնաճ, ինչին մեծապես նպաստել են մրգի եւ բանջարեղենի՝ համապատասխանաբար 3.5 % եւ 20.1% գնաճերը: Ազգային վիճակագրական կոմիտեից հայտնում են, որ բանջարեղենը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թանկացել է 10.6 %-ով, իսկ հոկտեմբերի համեմատ՝ 20.1 %-ով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բանջարեղենի գներն աճել են 14.5-25.4 %-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Իջեւանում: Մայրաքաղաքում բանջարեղենի գներն աճել են 20.5 %-ով: Մրգի ապրանքախմբում 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 4.3 %, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ`3.5 % գնաճ: Ըստ վիճակագրության՝ կաթնամթերքը, պանիրը եւ ձուն նախորդ տարվա համեմատ էժանացել են 2.2 %-ով, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ թանկացել՝ 0.4 %-ով: Ձվի գինը 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ նվազել է 3.7%-ով, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 1.0 % գնաճ: Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 3.7 %, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.3% գնաճ: Մսամթերքի գինը նախորդ տարվա համեմատ նվազել է 2.7 %-ով, բայց հոկտեմբերի համեմատ՝ թանկացել 0.1 %-ով: Շաքարավազը նախորդ տարվա համեմատ էժանացել է 7.3 %-ով, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ 3.2 % գնանկում է արձանագրվել: Նվազել են նաեւ ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտի գներն իջել են:
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01